Հասարակական13:33, 25 Հունիս 2024
Թուրք ընդդիմադիրները շարունակում են պահանջել Հաքարիի հոգաբարձուի հրաժարականը
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) Ստամբուլի պատգամավորները և «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (HDK) անդամները Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Գալաթայի աշտարակին «հոգաբարձու, չքվի՛ր» վերտառությամբ պաստառ են ամրացրել:
Նշվում է, որ պաստառի վրա գրվածն ուղղված է եղել Հաքարիի հոգաբարձու նշանակված Ալի Չելիքին:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ձերբակալվել էր մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում մեծ թվով ձայներ հավաքած և արդյունքում Հաքարիի համանահանգապետ ընտրված DEM կուսակցության թեկնածու Մեհմեդ Սըդդըք Աքըշը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ձերբակալության մասին տարածած հայտարարության մեջ նշվել էր նաև, որ Հաքարիի նահանգապետ Ալի Չելիքը նշանակվում է հոգաբարձուի պաշտոնին, ինչն էլ առաջացրել էր ընդդիմադիր շրջանակների դժգոհությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի՝ երկրից ուղեղների արտահոսք ամենաշատը կատարվում է դեպի ԱՄՆ։
Ռուսական «RBC» օրաթերթի համաձայն՝ ռուս տուրիտսների համար ամենանախընտրելի վայրերից մեկը շարունակում է մնալ Թուրքիան։
Թուրքիայում թարմացվել է ջրային պաշարների ռիսկային քարտեզը, որն ընդգրկում է շուրջ 16 նահանգ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Սահմանը Թուրքիան ոչ թե պետք է բարեհաճի բացել, այլ պարտավոր է բացել, որովհետև ցամաքային երկրներին վերաբերող առնվազն 3 միջազգային կոնվեցիա է ստորագրել։
Հայկական արմատներով մտավորական և վավերագրող Նեգահան Ուսքանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Sweet Home Adana» վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
«Anadolu»-ի թղթակցի հետ զրույցում Fireforce-ի նախագծողը նշել է, որ դրա ստեղծումը տևել է 2 ամիս: Այն արտադրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ
«Անվերջություն» խորագրով զորավարժությունը անցկացվել է Վրաստանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |