Քաղաքական13:03, 25 Հունիս 2024
Թուրքիայի և Իսպանիայի միջև ստորագրվել է 11 պայմանագիր

Թուրքիայի և Իսպանիայի միջև կայացել է միջկառավարական 8-րդ գագաթնաժողովը, որի նպատակն է քաղաքական և տնտեսական հարաբերություններում խորացնել համապարփակ համագործակցությունը։
Գագաթնաժողովին ներկա են գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև մի շարք նախարարներ: Սանչեսը նշել է, որ Թուրքիան Իսպանիայի համար առանցքային տնտեսական գործընկեր է և տարածաշրջանում կարևոր դերակատար, ինչպես նաև հավելել է, որ Թուրքիան և Իսպանիան միմյանց վստահող ու հատուկ հարաբերություններ ունեցող բարեկամ երկրներ են։
Գագաթնաժողովի շրջանականերում երկու երկրների նախարարությունների ու պետական հաստատությունների միջև առևտրի, մշակույթի, ֆինանսների և սպորտի ոլորտում ստորագրվել է 11 պայմանագիր։
Իսպանիայի արտահանումների և ներդնումների ինստիտուտը տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է, որ 2022-ին մոտավորապես 10 մլրդ դոլար առևտրի ծավալով Իսպանիան զբաղեցրել է 6-րդ տեղը Թուրքիայի արտահանման մեջ։
Երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմում է 18 մլրդ եվրո։ Կողմերը նպատակադրված են այն հասցնել 25 մլրդ եվրոյի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:

Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |