Ռազմական13:12, 26 Հունիս 2024
ԱՄՆ դեսպան. «Թուրքիան հասել է ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանական ծախսերին հատկացնելու նպատակին»

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը անդրադարձել է սոցիալական ցանցերում ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենի գրառմանը։
Օ'Բրայենը նշել է, որ ռեկորդային թվով դաշնակիցներ հասել կամ գերազանցել են համախառն ներքին արդյունքի 2%-ը պաշտպանական ծախսերին հատկացնելու նպատակին։ Այս տարի Ֆրանսիայի Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նորվեգիայի և Թուրքիայի ավելացումով 23 դաշնակից հասնում են այդ կարևոր նպատակին։
Անդրադառնալով Թուրքիային, Ֆլեյքը մասնավորապես նշել է. «Հիանալի է ականատես լինել այս պատմական պահին, երբ Թուրքիան առաջին անգամ հասավ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի նպատակակետին: Շնորհակալություն պաշտպանության նախարարությանը այս հոյակապ համագործակցության համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |