Քաղաքական12:32, 27 Հունիս 2024
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր. «Արտահերթ ընտրությունները կլինեն 1.5 տարի հետո»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն անդարդարձել է երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Նա նշել է, որ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի ժամկետով երկրի առաջնորդ է ընտրվել, բայց լինելու են արտահերթ ընտրություններ 1.5 տարի հետո:
«Թուրքիան առաջին իսկ ընտրություններում Էրդողանի կառավարությունից կփրկվի: Իմ ասած առաջին ընտրությունը 2028-ին չէ: Ես ասացի, որ չեմ պահանջի ընտրություններ՝ օգտագործելով մարտի 31-ի ընտրությունների արդյունքները: Դա չի նշանակում, որ ես արտահերթ ընտրություններ չեմ ուզում: Ամենից շատը ես եմ ուզում:
Սոցհարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիները ևս կամաց-կամաց սկսել են ընտրություններ պահանջել: Ես արտահերթ ընտրություններից չեմ փախչում, ես վազում եմ դեպի այն»,-հավելել է նա:
Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին անցակցված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ԺՀԿ-ն հավաքած ընդհանուր ձայներով առաջ էր անցել երկրում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) քվեներից:
ԱԶԿ-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում գրանցված պարտությունը պատճառ էր դարձել Թուրքիայում արտահերթ ընտրությունների խոսույթի ի հայտ գալուն, որը, ըստ էության, ԺՀԿ-ին իշխանության գալու հնարավորության կտա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանն ու Մարկո Ռոբիոն պայմանավորվել են սերտացնել թուրք-ամերիկյան համագործակցությունը։

Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի կունենա հերթական նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |