Հասարակական15:41, 27 Հունիս 2024
Ամերիկյան զեկույց. «Թուրքիայում հակահրեական խոսույթն աճում է»
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Կրոնական ազատությունների մասին զեկույցը», որը պարունակում է մինչև 200 երկրում դավանանքի հետ կապված խնդիրների վերաբերյալ ուսումնասիրություն:
Զեկույցը վերաբերում է 2023-ի հունվարի 1-ից մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ն ընակծ ժամանակահատվածին:
Ուսումնասիրությանը մասնակից դարձած Թուրքիայի հրեա քաղաքացիները նշել են, որ կառավարության հակահրեական (հակասեմինիստական) խոսույթը բացեիբաց խթանել է ժողովրդի շրջանում հակասեմինիստական բողոքի ակցիաների կազմակերպմանը:
Նման խոսույթն ի հայտ է եկել ՀԱՄԱՍ - Իսրայել ռազմական բախումների սկսվելուց հետո:
Նշվել է, որ հոկտեմբերի 18-ին Սամսունի Աթաքում շրջանի խորհրդի անդամ Սյուլեյման Սեզենը գովաբանել է Ադոլֆ Հիտլերի կողմից հրեաների նկատմամբ իրականացված սպանդը:
«Եվս մեկ անգամ Հիտլերին ողորմությամբ եմ հիշում... Աշխարհը հրեաներից մաքրվելուց հետո կհանդիպի խաղաղության և հանգստության»,- ասել էր նա:
Զեկույցի արդյունքների ամփոփմամբ պարզ է դաձել, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև հոկտեմբերի 7-ից սկսված ռազմական բախումներից հետո Թուրքիայում հակահրեականությունն աննախադեպ աճ է գրանցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը նշել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 1.5 տոկոսով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |