Քաղաքական10:03, 27 Հունիս 2024
Էստոնիայի նախագահը պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Էստոնիայի նախագահ Ալար Քարիսը երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարելիցին ընդառաջ պաշտոնական այցով գտնվելու է Թուրքիայում:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 27-ին տեղի ունենալիք հանդիպումների օրակարգում է լինելու բոլոր ուղղություններում առկա երկկողմ հարաբերություններին և համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերի վերաբերյալ հարցեր:
Կողմերը միջպետական հարաբերություններից բացի քննարկելու են Թուրքիա-ԵՄ հաարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Նշենք, որ հաղորդագրության համաձայն՝ այցը նախատեսված է հունիսի 26-ից 28-ը, սակայն նրա Թուրքիայում լինելու մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:

Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |