Քաղաքական10:41, 27 Հունիս 2024
Իսրայելի ԱԳ նախարարը՝ Էրդողանին. «Ամո՛թ քեզ, լռիր»
![Իսրայելի ԱԳ նախարարը՝ Էրդողանին. «Ամո՛թ քեզ, լռիր»](https://www.ermenihaber.am/news_images/94/279066_1/0561.jpg)
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին մեղադրական գրառում է արել X-ի (Twitter) իր սոցհաշվում:
«Էրդողանը իր աջակցությունն է հայտնել Իսրայելի սպառնալիքների տակ գտնվող Հեզբոլլահին։ Էրդողանը պատերազմական հանցագործ է, ով Սիրիայի սահմանի երկայնքով կոտորում է անմեղ քրդերին և փորձում մերժել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքն ահաբեկչական կազմակերպության դեմ, որն Իրանի հրամանով հարձակվում է Լիբանանից: Ամո՛թ քեզ, լռիր»:
Թուրքիայի արտգործնախարարությունն էլ պատասխան հայտարարություն է տարածել:
«Մենք Իսրայելի արտգործնախարարի կողմից արված խղճուկ գրառումը, որով թիրախավորվել է մեր նախագահը, դիտարկում ենք միայն որպես ցեղասպանության հանցագործության համար դատապարտվող մի պետության պաշտոնյայի կողմից որդեգրվելիք ոճ: Նմանատիպ արտահայտություններն ու ստերը Իսրայելի կողմից իրականացված հանցագործությունները կոծկելու ջանքերի մի մաս են: Թուրքիան շարունակելու է պայքարել արդարության և խաղաղության համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Էրդողան.«Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա»](https://www.ermenihaber.am/news_images/94/279292_2/0adb5303_6642_40f7_a543_8d666802e479_16x9_1200x676.thumb.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
![Էրդողանը. «Եվրամիությանը լիարժեք անդամակցելը մեր ռազմավարական նպատակն է»](https://www.ermenihaber.am/news_images/94/279193_1/0264.thumb.jpg)
Թուրքիայի նախագահ հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Քարիսի հետ:
![ԱՄՆ-ն ողջունում է Իրաքյան Քուրդիստանում խորհրդարական ընտրությունների անցկացումը](https://www.ermenihaber.am/news_images/94/279171_1/31545.thumb.jpg)
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Իրաքյան Քուրդիստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հարցին:
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիաք Սահակ Բ Մաշալյանի աղոթքից և օրհնությունից հետո։
Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 75 մարդ, իսկ կալանավորվել 5 մարդ:
Թուրքիայի նախագահ հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Քարիսի հետ:
Թուրքիայում շարունակվում են խմորումները նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ:
Թուրքիայում հազարավոր երեխաներ առանց սոցիալական աջակցության զրկվում են կրթություն ստանալու իրավունքից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |