Հասարակական12:57, 27 Հունիս 2024
Ո՞վ է Forbes-ի դոլարային միլիարդատերերի ցանկի միակ թրքուհին
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է 2023-ի դոլարային միլիարդատերերի ցանկը։ Նշվում է, որ 2022-ի համեմատ միլիարդատերների թիվը ավելացել է 141-ով և կազմել 2.871։ Նրանցից կին միլիարդատերեր են 369-ը։
Ցանկում ներառված է ընդամենը մեկ թուրք կին միլարդատեր՝ Հումեյրա Գյոքչեն Քեսքինը, ով հանդիսանում է «Agrotech»-ի սեփականատերը։ Նրա կարողությունը կազմում է 1.1 մլրդ դոլար։ Նշենք, որ «Agrotech»-ը գործունեություն է ծավալում գյուղատնտեսության և սննդի ոլորտում և ներդրումներ է անում Թուրքմենստանում, Ադրբեջանում, Ղրղզստանում, Ղազախստանում և Կիպրոսում։
Վերոհիշյալ ցանկում նշվում է, որ դոլարային միլիարդատերերի ցուցակում Թուրքիայից ընդգրկվել է 27 մարդ։
Միլիարդատերերի ցանկը գլխավորում է LVMH ապրանքանիշի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն, ով անցյալ տարի ևս 1-ին հորիզոնականում էր, 2-րդ տեղում Իլոն Մասկն է՝ 195 մլրդ դոլար կարողությամբ, իսկ 3-րդ տեղում՝ Ջեֆ Բեզոսն է 194 մլրդ դոլար կարողությամբ։
Նշվում է, որ միլիարդատերերի կարողությունը ավելացել է 2 տրիլիոն դոլարով ընդհանուր առմամբ կազմելով՝ 14.2 տրիլոն դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը նշել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 1.5 տոկոսով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |