Քաղաքական17:37, 28 Հունիս 2024
Էրդողան.«Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա»
![Էրդողան.«Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա»](https://www.ermenihaber.am/news_images/94/279292_2/0adb5303_6642_40f7_a543_8d666802e479_16x9_1200x676.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությանը, Էրդողանը նշել է. «Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա։ Միասին կգործենք այնպես, ինչպես նախկինում էինք անում»։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան չի կարող շահագրգռվածություն ունենալ միջամտելու Սիրիայի ներքին գործերին և հավելել.«Սիրիայի ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդների պես մեզ հետ միասին ապրած հասարակություն է»։ Նա հիշատակելով անցյալում կատարած այցերն ու հանդիպումները Ասադի հետ, չի բացառել առաջիկայում վերջինիս հետ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Բաշար ալ-Ասադը հանդիպել էր ՌԴ նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ և նշել, որ Սիրիան բաց է հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու բոլոր նախաձեռնությունների առաջ, քանի դեռ Թուրքիան կճանաչի Սիրիայի ինքնիշխանությունը սիրիական տարածքների վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Սաուդիան Արաբիայի ՊՆ ղեկավարն Անկարայում է](https://www.ermenihaber.am/news_images/94/279585_1/03.thumb.png)
Հալիդ Բին Սալմանը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
![Թուրք նախկին դիվանագետներ. «ՆԱՏՕ-ն խոչընդոտ չէ BRICS-ի և ŞİO-ի հետ հարաբերություններում»](https://www.ermenihaber.am/news_images/94/279560_1/0659.thumb.jpg)
ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչները «75 տարելիցին մոտեցող ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովը և Թուրքիայում ՆԱՏՕ-ի ընկալումը» վերնագրով հոդված են գրել:
![Ալթուն. «Թուրքիայի անդորրը խաթարելու իրենց նպատակին չեն հասնելու»](https://www.ermenihaber.am/news_images/94/279527_1/f6683cacb1d6db_6683cacb1d712.thumb.jpg)
Թուրքիայի հանրային կապերի վարչության նախարարն անդրադարձել է սիրիացիների և թուրքերի միջև աճող լարվածությանը, իսկ դրանց դրսևորումները որակել սադրիչ:
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում ինչու՞ սկսվեցին սիրիացիների դեմ արշավները։ Ո՞րոնք են հիմնական պատճառները։ Ո՞վքեր են վշտացած թուրք-սիրիական հնարավոր կարգավորման գործընթացից։
Թուրքական մեդիայում և սոցհարթակներում բազմաթիվ օգտատերեր արձագանքում են Կայսերիում թուրքերի կողմից սիրիացիների գույքի վրա իրականացված հարձակումները:
Նշվում է, որ մարդիկ նման քայլի են գնացել ավելի վաղ տարածված տեղեկությունների հիման վրա, որոնց համաձայն, մի սիրիացի տղամարդ բռնություն էր գործադրել երեխայի նկատմամբ:
Ոստիկանությունը ցրել է հավաքվածներին և բարիկադավորել որոշ փողոցներ։
Կայսերիում սիրիացիներին պատկանող գույքն այրելուց և նրանց տեղահանելուց հետո դեպքերը շարունակություն էին գտել Սիրիայում. այրվել և ապամոնտաժվել են թուրքական դրոշներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |