Քաղաքական11:28, 28 Հունիս 2024
Էրդողանը. «Եվրամիությանը լիարժեք անդամակցելը մեր ռազմավարական նպատակն է»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 27-ին հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Քարիսի հետ: Հանդիպմանը հաջորդել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
Էրդողանը հայտնել է իր գոհունակությունը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ ամյակին էստոնական պատվիրակության Թուրքիա կատարած այցի կապակցությամբ:
Թուրքիայի նախագահը, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների մասին քննարկումներին, նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են իրենց կամքը դրանց զարգացման ուղղությամբ արվելիք քայլերի մասով:
Ըստ Էրդողանի՝ Թուրքան և Էստոնիան համագործակցության բոլոր ոլորտներում ունեն այն զարգացնելու ներուժ:
«Մենք կարող ենք էլ ավելի շատացնել 429 մլն դոլարի հասած մեր առևտրաշրջանառությունն ու փոխադարձ ներդրումները»:
Էրդողանն ընդգծել է, որ ամենակարճ ժամանակահատվածում Թուրքիայում անցկացվելու է 2023-ին երկու երկրների միջև ստեղծված «Տնտեսական և առևտրային համատեղ կոմիտեի» 1-ին նիստը:
Նրա համոզմամբ՝ նիստի շնորհիվ կհստակեցվի տնտեսական և առևտրային հարաբերություններում ձևավորվելիք նոր ճանապարհային քարտեզը:
Թուրքական պետության կառավարության գլուխը խոսել է երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտում հիմնված համագործակցության մասին, որը ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ պետություններ լինելու շրջանակում:
«Ռազմարդյունաբերության ոլորտում հիմնված առկա համագործակցությունը կարող ենք զարգացնել հստակ ծրագրերի միջոցով»,-հավելել է նա:
Էրդողանն ընդգծել է նաև, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցերի:
«Ինչպես նշում ենք ամեն պատեհ առիթով, Եվրամիությանը լիարժեք անդամակցելը մեր ռազմավարական նպատակն է: Ակնհայտ է, որ միության կողմից Թուրքիայի նկատմամաբ նույն տեսանկյունից մոտեցումը բխում է մեր ընդհանուր շահերից:
Ես հավատում եմ, որ այս ընկալման հիմքով Էստոնիան շարունակելու է աջակցել Թուրքիային՝ ավելի մեծացնելով այդ աջակցությունը: Իմ ակնկալիքի մասին ևս այս առիթով կիսվել եմ պարոն Քարիսի հետ»:
Ուկրաինայում ընթացող ռազմագործողությունների մասին ունեցած քննարկումների վերաբերյալ խոսելիս էլ՝ հայտնել է, որ ևս մեկ անգամ ընդգծվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության նկատմամբ Թուրքիայի աջակցության մասին:
«Ուկրաինայում տեղի ունեցող ավերածությունների մեկ պահ առաջ ավարտվելը, կողմերի համար արդար և վերջնական լուծման հասնելը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով: Այդ առումով մենք կողմերին ենք ներկայացնում մեր առաջարկությունները: Մենք նաև շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ Ռուսաստանի այն նախաձեռնությունները, ինչի շնորհիվ նա դուրս է թողնվել, չեն տալու իրենց ցանկացած արդյունքները»:
Էրդողան-Քարիս քննարկումների օրակարգից դուրս չի մնացել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը:
Թուրքիայի նախագահը հերթական անգամ Գազայում տեղի ունեցողը որակել է Իսրայելի կողմից իրականացվող դաժանության դրսևորում, որը շարունակում է մնալ իրենց օրակարգում:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ իր որակմամբ՝ Գազայում Իսրայելի կողմից իրականացվող կոտորածը ոչ միայն սպառնում է տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային անվտանգությանը:
«Գազայում տեղի ունեցող այս բարբարոսության պատասխանատուները վաղ թե ուշ պատասխան են տալու միջազգային իրավունքի առաջ: Ես ցանկանում այստեղից ևս մեկ անգամ հայտարարել, որ մենք շարունակելու հետևողական լինել այս հարցին»:
Էրդողանը հայտարարել նաև է, որ Գազայում տիրող հումանիտար վիճակի բարելավման համար առաջանհերթություն է անհապաղ հրադադարի հաստատումն ու հումանիտար բեռների մուտքն այդ հատված:
«Այս առումով, որպես Թուրքիա, շարունակելու ենք անել ամեն հնարավոր բան»:
Թուրքիայի առաջնորդը կրկնել է նաև Պաղեստինի հարցի վերջնական լուծման վերաբերյալ Թուրքիայի ունեցած պաշտոնական դիրքորոշումը. այն է՝ 1967-ի սահմանների համաձայն՝ սուվերեն Պաղեստին պետության ստեղծումը, որի մայրաքաղաքը լինելու է Արևելյան Երուսաղեմը:
Բացի այդ նա միջազգային հանրությանը հրավիրել է Գազայի և Պաղեստինի իրավիճակի հանգուցալուծման նպատակով գործի դնել իրենց ունեցած հնարավորությունները:
«Միջազգային հանրությունն արդեն պետք է գործի դնի իր ազդեցությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |