12:59, 28 Հունիս 2024
Մայիսին Թուրքիա մեկնած ռուս զբոսաշրջիկների թիվն աճել է

Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարությունը հրապարակել է վիճակագրական տվյալներ զբոսաշրջիկների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ մայիսին Թուրքիան զբոսաշրջիկներ ընդունել է ամենաշատը Ռուսաստանից ու Գերմանիայից։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023-ի մայիսի համեմատ 2024-ի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվն աճել է 15.3 տոկոսով և կազմել 738.017 մարդ։
Թուրքիա եկած ռուսների 66.4 տոկոսը մեկնել է Անթալիա։
Մայիսին Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի հանգստավայրեր են մեկնել Ռուսաստանի 34.567 քաղաքացիներ։ Նախորդ տարվա համեմատ մայիսին Մուղլա մեկնած ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 13.6 տոկոսով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |