Հասարակական15:28, 01 Հուլիս 2024
«Մտածե՛ք՝ 2024-ին նման բաների ընդունակներն ինչ արած կլինեն Հայոց ցեղասպանության ժամանակ» (Տեսանյութ)
![«Մտածե՛ք՝ 2024-ին նման բաների ընդունակներն ինչ արած կլինեն Հայոց ցեղասպանության ժամանակ» (Տեսանյութ)](https://www.ermenihaber.am/news_images/94/279399_1/56156.jpg)
Թուրքական մեդիայում և սոցհարթակներում բազմաթիվ օգտատերեր արձագանքում են կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգում թուրքերի կողմից սիրիացիների գույքի վրա իրականացված հարձակումները:
Պոլսահայ գործիչ Մուրատ Մըխճըն X-ի (Twitter) իր սոցհաշվում խստորեն քննադատել է թուրքերի կողմից իրականացված գործողությունները:
«Կայսերիում Սիրիայից հարկադրված գաղթած մարդկանց տներն այրելը դաժանոթյուն է: Սա ֆաշիզմի վերջին կանգառն է: Բոլորն, ովքեր հավատում են ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, չպետք է լռեն տեղի ունեցածի մասին: Ես բարձրաձայն գոռում եմ: Կայսերիում բոլորս ՍԻՐԻԱՑԻ ԵՆՔ»:
Մեկ այլ՝ Հարուն Խվենաս անունով քուրդ օգտատերը, ով պատմաբան-աստվածաբան է, գրել է․
«Լինչն ու ջարդը թուրքական մշակույթի համար ինչ-որ ծես է: Մտածե՛ք, թե նրանք, ովքեր 2024-ին տեսախցիկների առաջ այսպիսի բաներ են իրականացնում, ինչեր արած կլինեն Մարաշում, Սիվասում, Չորումում, սեպտեմբերի 5-6-ի դեպքերի ժամանակ, Աղրըում, Զիլանում, Դերսիմում, Շեյխ Սայիդի միջադեպում և Հայոց ցեղասպանության ժամանակ»:
Այս ամենը հերթական անգամ ի ցույց է դնում, որ որքան էլ տարիներ անցնեն, միևնույն է թուրքական ձեռագիրը մնում է անփոփոխ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:
Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 10 աշխատակից:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի բռնության ենթարկվելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:
Կայսերիի նահանգապետը հանդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ, նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:
Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից:
Linç ve pogrom türk kültürü için bir tür ayindir.
— Harun Xwenas (@HarunXwenas) July 1, 2024
2024 yılında kameraların önünde bunları yapanlar Maraş'ta, Sivas'ta, Çorum'da, 5-6 Eylül olaylarında, Ağrı'da, Zilan'da, Dersim'de, Şeyh Saïd hadisesinde, Ermeni Soykırımında neler yapmışlardır düşünün.
pic.twitter.com/Eri7qP3aaM
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր](https://www.ermenihaber.am/news_images/94/279806_1/5154.thumb.jpeg)
Թուրքական «Areda Survey» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել մայիսի 19-ին Իրանի նախագահի մահվան մասին:
![2023-ին Թուրքիա է այցելել շուրջ 7 մլն ռուս զբոսաշրջիկ](https://www.ermenihaber.am/news_images/94/279789_2/0_569.thumb.jpg)
Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին:
![Թուրքիայում սիրիացիների դեմ արշավները շարունակվում են․ «Թուրքիան թուրք է, թուրք էլ կմնա»](https://www.ermenihaber.am/news_images/94/279477_2/309733_1.thumb.jpg)
Ոստիկանությունը ցրել է հավաքվածներին և բարիկադավորել որոշ փողոցներ։
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
«RTÜK»-ը նշել է, որ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:
Թուրքական «Areda Survey» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել մայիսի 19-ին Իրանի նախագահի մահվան մասին:
Նշվում է, որ Էրդողանը մեկնում է Գերմանիա՝ անձամբ ներկա գտնվելու և դիտելու ԵՎՐՈ-2024-ի Թուրքիա-Հոլանդիա հանդիպումը։
Սաուդական պետական «SAMI» և թուրքական 3 ընկերության միջև համագործակցության մասին փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել:
Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |