Հասարակական15:28, 01 Հուլիս 2024
«Մտածե՛ք՝ 2024-ին նման բաների ընդունակներն ինչ արած կլինեն Հայոց ցեղասպանության ժամանակ» (Տեսանյութ)
Թուրքական մեդիայում և սոցհարթակներում բազմաթիվ օգտատերեր արձագանքում են կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգում թուրքերի կողմից սիրիացիների գույքի վրա իրականացված հարձակումները:
Պոլսահայ գործիչ Մուրատ Մըխճըն X-ի (Twitter) իր սոցհաշվում խստորեն քննադատել է թուրքերի կողմից իրականացված գործողությունները:
«Կայսերիում Սիրիայից հարկադրված գաղթած մարդկանց տներն այրելը դաժանոթյուն է: Սա ֆաշիզմի վերջին կանգառն է: Բոլորն, ովքեր հավատում են ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, չպետք է լռեն տեղի ունեցածի մասին: Ես բարձրաձայն գոռում եմ: Կայսերիում բոլորս ՍԻՐԻԱՑԻ ԵՆՔ»:
Մեկ այլ՝ Հարուն Խվենաս անունով քուրդ օգտատերը, ով պատմաբան-աստվածաբան է, գրել է․
«Լինչն ու ջարդը թուրքական մշակույթի համար ինչ-որ ծես է: Մտածե՛ք, թե նրանք, ովքեր 2024-ին տեսախցիկների առաջ այսպիսի բաներ են իրականացնում, ինչեր արած կլինեն Մարաշում, Սիվասում, Չորումում, սեպտեմբերի 5-6-ի դեպքերի ժամանակ, Աղրըում, Զիլանում, Դերսիմում, Շեյխ Սայիդի միջադեպում և Հայոց ցեղասպանության ժամանակ»:
Այս ամենը հերթական անգամ ի ցույց է դնում, որ որքան էլ տարիներ անցնեն, միևնույն է թուրքական ձեռագիրը մնում է անփոփոխ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:
Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 10 աշխատակից:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի բռնության ենթարկվելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:
Կայսերիի նահանգապետը հանդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ, նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:
Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից:
Linç ve pogrom türk kültürü için bir tür ayindir.
— Harun Xwenas (@HarunXwenas) July 1, 2024
2024 yılında kameraların önünde bunları yapanlar Maraş'ta, Sivas'ta, Çorum'da, 5-6 Eylül olaylarında, Ağrı'da, Zilan'da, Dersim'de, Şeyh Saïd hadisesinde, Ermeni Soykırımında neler yapmışlardır düşünün.
pic.twitter.com/Eri7qP3aaM
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |