Հասարակական10:38, 02 Հուլիս 2024
Թուրքիայում սիրիացիների դեմ արշավները շարունակվում են․ «Թուրքիան թուրք է, թուրք էլ կմնա»
Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա: Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 10 աշխատակից:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:
Այս իրադարձությունների ֆոնին Սիրիայի տարածքում, որտեղ որ Թուրքիան իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը, սիրիացիները դիմել են պատասխան գործողություններրի՝ հարձակվելով թուրքական բեռնատարների, շենքերի և թուրքական անցակետի վրա։
Այս հարձակումներից հետո սիրիացիների դեմ արշավը տարածվել է Թուրքիայի տարբեր նահանգներում։ Բուրսա նահանգում փողոց են դուրս եկել ռասիստական խմբեր։
Նշվում է, որ այդ խմբերը հիմնականում հավաքվել են այն վայրերում որտեղ խիտ բնակեցված են սիրիացիները։ Նրանք վանկարկել են «Թուրքիան թուրք է, թուրք էլ կմնա»։ Այնուհետև ոստիկանությունը ցրել է հավաքվածներին և բարիկադավորել որոշ փողոցներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |