Քաղաքական13:25, 02 Հուլիս 2024
Ալթուն. «Թուրքիայի անդորրը խաթարելու իրենց նպատակին չեն հասնելու»

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը սոցցանցում կատարած հրապարակմամբ անդրադարձել է Կայսերիում (Կեսարիա) սիրիացի փախստականների հետ կապված միջադեպին:
Նա նշել է, որ այդ առիթով սարդանքներ են իրականացվում՝ թուրք հասարակության մեջ վատ մթնոլորտի և լարվածության ստեղծման նպատակով:
«Ես ուշադիր հետևում եմ սադրանքներին»,-գրել է Ալթունը:
Բացի այդ, թուրք նախարարն ընդգծել է, որ ոչ մի սադրանք, որն ուղղված է Թուրքիայի հանգստության խաթարմանը, չի հաջողվելու:
«Մեր երկրի անդորրը փչացնելու փորձերը մեր պետության բոլոր լծակների նվիրված համատեղ աշխատանքների շնորհիվ իրենց նպատակին չեն հասնելու»,-ամփոփել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:
Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 10 աշխատակից:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:
Կայսերիի նահանգապետը հանդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ, նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:
Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից:
Թուրքիայում տեղի ունեցած դեպքերին հաջորդել էին հուլիսի 1-ին Սիրիայի մի շարք շրջաններում բողոքի ակցիաները, որի ընթացքում այրվել և ապամոնտաժվել են Սիրիայի տարբեր շրջաններում տեղակայված թուրքական դրոշները:
Թուրքիայի ռազմաբազաների մոտ հավաքված ամբոխին կանգնեցնելու համար թուրքական ԶՈՒ-ն նույնիսկ կրակ է բացել դեպի օդ:
Հուլիսի 2-ին հարձակումներ են իրականացվել Սիրիա մուտք գործող թուրքական բեռնատարների ուղղությամբ: Եղել են նաև զինված բախումներ, որոնց հետևանքով մահացել է 1, իսկ վիրավորվել 7 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:

Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |