Քաղաքական10:09, 02 Հուլիս 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայում հակաթուրքական գործողություններին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել է Սիրիայում Թուրքիայի դեմ զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով ստեղծված լարվածության վերաբերյալ:
«Կայսերիում տեղի ունեցած ցավալի դեպքերում կասկածյալի նկատմամբ մեր պետության կողմից իրականացված դատական գործընթացներից հետո սխալ է դրանք մեր սահմաններից դուրս մի շարք սադրանքների համար հիմք օգտագործելը:
Սիրիայի ժողովրդի բարօրության համար Թուրքիայի ջանքերն ու սկզբունքային դիրքորոշումը վեր են ցանկացած սադրանքից»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:
Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 10 աշխատակից:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:
Կայսերիի նահանգապետը հայնդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ, նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:
Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից:
Թուրքիայում տեղի ունեցած դեպքերին հաջորդել էին հուլիսի 1-ին Սիրիայի մի շարք շրջաններում բողոքի ակցիաները, որի ընթացքում այրվել և ապամոնտաժվել են Սիրիայի տարբեր շրջաններում տեղակայված թուրքական դրոշները:
Թուրքիայի ռազմաբազաների մոտ հավաքված ամբոխին կանգնեցնելու համար թուրքական ԶՈՒ-ն նույնիսկ կրակ է բացել դեպի օդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։

Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանդրության փոփոխության վերաբերյալ հնչեցվող պահանջներին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |