Քաղաքական15:58, 03 Հուլիս 2024
Բահչելին դատապարտել է UEFA-ի՝ թուրք ֆուտբոլիստի նկատմամբ հետաքննություն սկսելու որոշումը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին անդրադարձել է UEFA-ի կողմից Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ընտրանու անդամ Մերիհ Դեմիրալի նկատմամբ սկսված հետաքննությանը:
Բահչելիի սոցցանցում կատարած գրառմամբ խոստորեն դատապարտել է UEFA-ի կողմից կայացված նման որոշումը՝ դա համարելով «ծայրաստիճան կողմնակալ և սխալ»:
«Մերիհ Դեմիրալը, ով իր խփած գոլով և երեկ երեկոյան ունեցած իր ֆուտբոլային խաղով արժանացավ մեր ազգի գնահատանքին և արդարացի գովասանքին, իր գոլային ուրախությունը կիսեց գորշ գայլի նշանով, որն էլ խանգարեց մեր ներսում և դրսում առկա բազմաթիվ հիվանդ շրջանակների՝ այսպիսով պատրվակ դառնալով տարբեր փնտրտուքների և հայտարարությունների համար։ ՈՒԵՖԱ-ի մասնակցությունն այս չար քարավանին չափազանց սխալ է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Euro 2024»-ի 1/8-րդ երզափակչում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել էր Ավստրիայի ֆուտբոլային ընտրանուն: Այս խաղի ընթացքում գոլ հեղաինակած Դեմիրալը, այն նշելիս, ցույց էր տվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:

Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |