Քաղաքական17:21, 03 Հուլիս 2024
Հանդիպել են Էրդողանը և Պուտինը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիրփ Էրդողանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպման բաց հատվածում Էրդողանն անդրադարձել է երկու երկրների միջև մշտական շփման շարունակական լինելուն և ատոմակայանների շուրջ իրականացվող երկկողմ աշխատանքներին:
Թուրքիայի նախագահը խոսել է նաև Թուրքիայի և Ռուսաստանի պետընկերությունների՝ «BOTAŞ»-ի և «GAZPROM»-ի համագործակցության մասին՝ դրանց միջև առկա հարաբերությունները որակելով՝ լավ և անկեղծ:
Նա ընգծել է երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալներում գրանցված աճը ևս՝ հայտնելով, որ այս պահին դրանք կազմում են 55 մլրդ դոլար: Բացի այդ, Էրդողանը շեշտել է երկկողմ նպատակի՝ առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու մասին:
«Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել այդ 100 մլրդ դոլարին: Մենք ունենք այդպիսի կարողունակություն»,-ասել է նա:
Բաց հատվածում Էրդողանն ընդգծել է, որ շարունակելու են նույն վճռականությամբ և անկեղծությամբ աշխատել զբոսաշրջության ոլորտում:
Թուրքական պետության առաջնորդը նաև Պուտինին հրավիրել է Թուրքիա:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա այս ջերմ հարաբերությունից զատ, ցանկանում եմ նաև ամենակարճ ժամանակահատվածում Ձեզ հյուրընկալել իմ երկրում»,-ասել է նա, ինչին ի պատասխան ստացել է դրական արձագանք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:

Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |