Քաղաքական11:23, 03 Հուլիս 2024
Հունաստանի ԱԳ նախարար.«Ամեն հարցում չէ, որ Թուրքիայի հետ համաձայնություն ենք ձեռք բերում, միամիտ չենք»

Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը «Աշխարհաքաղաքական պատերազմ. Որո՞նք են կայուն խաղաղության նախադրյալները» պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է նաև թուրք-հունական հարաբերություններին։
Գերապետրիտիսը նշել է, որ Հունաստանի համար Թուրքիայի հետ երկխոսությունը «հայրենասիրական ծառայություն»է։
Արտգործնախարարը մասնավորապես հայտարարել է. «Ինչպես գիտեք՝ մենք ամեն հարցում չէ, որ Թուրքիայի հետ համաձայնություն ենք ձեռք բերում։ Միամիտ չենք։ Մեր պարտքն է ապագա սերունդների համար ստեղծել պայմաններ, որոնք կնվազեցնեն լարվածությունը, ճանապարհ կհարթեն երկխոսության, դիվանագիտության և ժողովրդավարության համար։ Առանց ուռճացված պնդումների մեջ ընկնելու քայլ առ քայլ դա ենք անում։ Դրական լավ օրակարգ ենք ստեղծել»։
«Ինչպես տեսնում եք Մերձավոր Արևելքում վթարները կարող են ունենալ աղետալի հետևանքներ ինչը մենք չենք ցանկանում»,- նշել է հույն արտգործնախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:

Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |