Քաղաքական14:55, 04 Հուլիս 2024
ԺՀԿ խոսնակ. «Երկրում առկա գաղթականների խնդրի գլխավոր պատասխանատուն անձամբ Էրդողանն է»

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահնարապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) խոսնակ Դենիզ Յուջելը խոսել է վերջին օրերին թուրք-սիրիական ազգամիջյան բախումներից:
Նա, անդրադառնալով Թուրքիայում ապրող փախստականների խնդրին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարել է այդ խնդրի գլխավոր և անձամբ պատասխանատու անձ:
«Կայսերիում սկսված և մեր այլ նահանգներ թափանցած դաժան դեպքերի պատասխանատուն իշխանությունն է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ից ի վեր թե՛ Թուրքիայում և թե՛ Սիրիայում ազգամիջյան բախումներ են:
Ամեն ինչ սկսվել էր այն պնդումների տարածումից, որոնց համաձայն՝ Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում ծագումով սիրիացի տղամարդը սեռական ոտնձգություն էր իրականացրել 7 տարեկան երեխայի նկատմամբ:
Դեպքին հաջորդել էին թուրքերի կողմից սիրիացիներին պատկանող մեքենաների և աշխատավայրերի վրա հարձակումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:

Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |