Քաղաքական09:44, 08 Հուլիս 2024
Էրդողանն ակնարկել է Ասադին հանդիպման հրավեր անելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայից վերադառնալիս՝ ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանը, անդրադառնալով Սիրիայի հետ հարաբերություններին, նշել է.
«Հիմա մենք հասել ենք այնպիսի կետի, որ եթե Բաշար Ալ Ասադը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում քայլ անի, մենք պատասխան մոտեցում կցուցաբերենք: Որովհետև մենք Սիրիայի հետ թշնամիներ չենք, մենք Ասադի հետ ընտանիքներով էինք հանդիպում»:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը հնարավոր է համարել յուրաքանչյուր պահի հրավեր անելը:
«Մենք մեր հրավերը կանենք: Աստված տա: Մենք ցանկանում ենք, որ այդ հրավերի հետ միասին Թուրքիա-Սիրիա հարաբերությունները բերենք այն կետի, որտեղ դրանք նախկինում էին: Մեր հրավերը կարող է լինել յուրքանչյուր պահի»,-ասել է նա:
Բացի այդ, Էրդողանը նշել է, որ Թուրքիայում հանդիպման կայանալու հարցում իրենց մոտեցումներն ունեն թե՛ ՌԴ նախագահը և թե Իրաքի վարչապետը:
«Մենք բոլոր տեղերում խոսում ենք մեր սահմաններում գտնվողների, հարևանների միջնորդությունից. իսկ ինչու՞ ոչ»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Էրդողանը Գերմանիա էր մեկնել «Euro 2024» ֆուտբոլային մրցաշարի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում Թուրքիա-Հոլանդիա խաղը դիտելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի կունենա հերթական նիստը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |