Քաղաքական11:50, 09 Հուլիս 2024
ԱԶԿ-ի աղբյուրներ. «Վաղաժամ ընտրությունների անցկացումը մեր օրակարգում չէ»
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP- ԱԶԿ) անդամներն անդրադարձել են գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP ԺՀԿ) կուսակցության նախագահ Օզգյուր Օզելի «վաղաժամ ընտրություններ» անցկացնելու ուղերձներին։
Մանավորապես նշվել է, որ վաղաժամ ընտրությունների անցկացումն ԱԶԿ-ի օրակարգում չէ և Թուրքիան «հոգնել է ընտրություններից»։
«Այս պահին մենք կենտրոնացած ենք տնտեսության և քաղաքացիների ակնկալիքների բավարարման վրա։ Աշխատում ենք տնտեսությունը հունի մեջ գցել։ Երբ ժամանկն ու պահը գա ընտրությունների օրը քննարկման կդրվի, բայց Օզելի առաջարկած 2026-ի վերաբերյալ չենք խոսելու»,-նշել են ԱԶԿ-ականները։
Նաև հավելել են, որ 2027-ի սկզբից ընտրությունների գործընթացի վերսկսկումը կքննարկվի։ Ըստ իշխանական կուսակցության աղբյուրների՝ առհասարակ ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն 2028-ի մայիսին կարող են հետաձգվել մեկ տարով կամ 6 ամսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |