Քաղաքական11:07, 10 Հուլիս 2024
Էրդողանը հանդիպել է Հունգարիայի վարչապետի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ Հունգարիայի ԵՄ նախագահության շրջանում այդ երկրից ակնկալում է ԵՄ անդամակցության գործընթացի վերականգնում և աջակցություն հարաբերությունների առաջխաղացման գործում։
Հանդիպման ընթացքում Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան շարունակում է «խաղաղ ջանքեր» գործադրել ռուս-ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան պատերազմների դադարեցման հարցում, ինչպես նաև նշել, որ այդ տարածաշրջաններում խաղաղություն հաստատելու համար միջազգային հանրությունը աշխատանքներ իրականացնի։
Հանդիպամանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Չիղդեմ Քարաասլանը, ազգային հետախուզության կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և պաշտպանական արդյունաբերության նախագահ Հալուք Գյորգյունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |