Հոդված12:20, 12 Հուլիս 2024
Թուրքիայում սիրիացի փախստականների դեմ ատելության խոսույթն աճում է

Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգում մի խումբ թուրքերի կողմից սիրիացիների գույքի և աշխատատեղերի վրա իրականացված հարձակումներից հետո թուրք-սիրիական ազգամիջյան հարաբերությունները հայտնվել են բավականին բարդ փուլում:
Նկատելի է, որ Թուրքիայում հասարակության շրջանում, ինչպես նաև այդ հասարակության տրամադրություններն արտացոլող սոցցանցերի թուրքալեզու տիրույթում սիրիացի փախստականների նկատմամբ տրամադրվածությունները թշնամական են՝ հիմնված այլատյացության և կայսերական մտածելակերպով ձևավորված գերակայության վրա:
Սիրիացի փախստականների նկատմամբ ատելության և ատելության խոսքի տարածման բազմաթիվ դրսևորումների կարելի է հանդիպել Թուրքիայում հանրության մեծամասնության կողմից ակտիվորեն օգտագործվող X (Twitter) սոցհարթակում:
Բազմաթիվ օգտատերեր հունիսի 30-ին Կայսերիում տեղի ունեցած դեպքերից հետո մինչ օրս շարունակում են սիրիացիների դեմ արշավներ իրականացնել: Նրանք մեծամասամբ պահանջում են սիրիացի փախստականների վտարում Թուրքիայից՝ նշելով, որ իրենց հայրենիքում սիրիացի տեսնել չեն ուզում:
Օրինակ Հալիլ Թուրան անունով օգտատերը սիրիացիներին անվանում է անհայրենիք․ «Սրանք նույնիսկ սիրիացի չեն, այլ անհայրենիք և կրոնազուրկ…»:
Շատերը Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականներին վերաբերվում են իբրև ահաբեկիչների և զուգահեռներ անցկացնում թուրքական պետության կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև:
Օգտատեր Գյոքհան Թեքինը գրում է. «Այն ինչ չեն կարողացել անել PKK-ի միջոցով, սիրիացի արաբներն են անելու հարավ-արևելքում»՝ զուգահեռաբար սիրիացիներին կոչելով մոլեռանդ և տգետ:
Սիրիացիների նկատմամբ իրականացվող գործողություններին զուգահեռ շատերը սկսել են ավելի ընդգծված արտահայտվել սիրիացիներին իրենց երկրում տեսնելու ցանկություն չունենալու մասին:
Մինչ Մեհմեդ Էրիղիթ անունով թուրք օգտատերն ափսոսում է, որ Թուրքիայի սահմանները բացվել են սիրիացիների առաջ, Ռոման Վլադիսլավ անունով օգտատերը խոսում է Սիրիայից բռնակցված նախկին Ալեքսանդրետի սանջակի՝ ներկայիս Հաթայ նահանգի թուրքական լինելու մասին: «Հաթայը թուրքական հող է… որտեղի՞ց ծլեցին սիրիացիները»,-գրել է նա:
Հատկանշական է նաև այն, որ տեղի ունեցածի առաջին օրերին սիրիացիների նկատմամբ իրականացվածը շատերին առիթ է տվել արտահայտվելու Թուրքիայում ապաստանած այլ արաբական ծագման փոքրամասնությունների դեմ: Զուգահեռներ են անցկացվել աֆղանցիների և պակիստանցների միջև:
Անմասն չեն մնացել այն օգտատերերը ևս, որոնք կայսերական մտածելակերպի հիման վրա թուրքերին բոլոր ազգերից վեր են դասում:
«Կրոնազուրկ թուրքը մուսուլման սիրիացուց բարձր է»․ Պետք է նաև ընդգծել, որ նմանատիպ գրառումները կատարվում են նաև ոչ անձնական էջերով:
Սիրիացիներին Թուրքիայից վռնդելու ցանկության մասին արտահայտվողներ ևս քիչ չեն գտնվել: Ստորև ներկայացված նկարում Էրքան անունով օգտատիրոջ գրառումն է, որտեղ նա, դիմելով նահանգապետին (Կայսերիի նահանգապետին), պետության միակ անելիքը համարում է սիրիացիներին վռնդել այնպես, ինչպես վռնդում են հայրենիքի դավաճաններին:
Ակնհայտ է՝ վերոգրյալը ցուցիչն է այն բանի, որ թե՛ Թուրքիայում հասարակության շրջանում և թե՛ թուրքալեզու մեդիատիրույթում հետզհետե աճում է սիրիացի փախստականների նկատմամբ ատելության խոսույթը, ստանում նոր շերտեր, ինչն էլ ավելի է նպաստելու թուրք-սիրիական հարաբերություններում առկա բարդությունների խորացմանը:
Հասարակության շրջանում դժգոհության այս մակարդակը չի կարող չարտացոլվել և չօգտագործվել նաև թուրքական քաղաքական դաշտում, որտեղ տարիներ շարունակ ընդդիմադիր ուժերը երկրի իշխանություններին են մեղադրում Սիրիայի գործերին միջամտելու, կենտրոնական իշխանության դեմ գործող տարատեսակ ուժերին աջակցելու, սիրիացի փախստականներին ընդունելու և այդ քաղաքականության հետևանքով առաջ եկած բազմաթիվ խնդիրները լուծել չկարողանալու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |