Տնտեսական16:11, 15 Հուլիս 2024
Կես տարում Թուրքիայից Ռումինիա արտահանումներն աճել են 857 մլն դոլարով

Թուրքիայի արտահանողների միությունը տվյալների է հրապարակել Թուրքիայի կողմից 2024-ի հունվար-հունիս ամիսներին կատարված արտահանումների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ամենաշատ աճը գրանցվել է Ռումինիա կատարված արտահանումների ծավալում:
Նշվում է, որ տարվա առաջին կեսին նախոդ տարվա՝ 2023-ի նույն ժամանկահատվածի համեմատ աճը կազմել է շուրջ 857 մլն դոլար:
Արտահանումների ծավալում գրանցված աճի տեսանկյունից Ռումինիային հաջորդում է Իրաքը՝ ավելի քան 739 մլն դոլարով, Նիդերլանդները՝ ավելի քան 453 մլն դոլարով, և ԱՄՆ-ն՝ շուրջ 375 մլն դոլարով:
Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում Ռումինիա արտահանված ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է 5.36 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների ու Սոմալիի հանքային և բնական պաշարների նախարարությունների միջև էներգետիկ համագործակցության համաձայնագիր է կնքվել:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:

Փորձագետները նշում են, որ այս քայլը կարող է հանգեցնել կիտրոնի գների կտրուկ անկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։
Ապրիլի 9-ին էլ Էրդողանը, անդրադառնալով հանդիպման հնարավորությունը, անձամբ ևս նշել էր, որ հաջորդ օրն այն կայանալու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |