Հասարակական14:05, 17 Հուլիս 2024
Թուրքիայում Աթաթուրքի արձանը կացնահարած անձինք կենթարկվեն մինչև 3 տարվա ազատազրկման

Թուրքիայի Կայսերի (պատմ.՝ Կեսարիա) քաղաքի Հանրապետության հրապարակում տեղադրված Աթաթուրքի արձանին կացնով 13 անգամ հարվածել և վնասել էին։ Դեպքի առնչությամբ 2 կասկածյալ բերման էր ենթարկվել, որոնցից մեկը՝ իգական սեռի ներկայացուցիչ։
Գործը քննվել է Կայսերիի գլխավոր դատախազության կողմից և կազմվել է մեղադրական եզրակացություն առ այն, որ «Աթաթուրքի հիշատակը հրապարակայնորեն վիրավորելու համար» մեղադրյալները կենթարկվեն 1-3 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։
Դեպքի առնչությամբ ավելի մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝ https://www.ermenihaber.am/am/news/2024/06/17/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1/278120։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |