Քաղաքական15:25, 17 Հուլիս 2024
Թուրքիայի ՊՆ-ում հիստերիա են բարձրացրել հույն նախարարի խոսքերից հետո

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Հունաստանի ՊՆ նախարար Նիկոս Դենդիասի կողմից արված հայտարարությունները, որոնք, ըստ թուրքական կողմի, թիրախավորել են Կիպրոսի թուրքերին և թուրքական բանակը:
Գրավոր հայտարարության մեջ ասված է. «Մենք խստորեն դատապարտում ենք Հունաստանի ՊՆ նախարար Դենդիասի անմակարդակ և ստով ու զրպարտանքով լի հայտարարությունը»:
Բացի այդ, ի պատասխան Դենդիասի մեղադրանքների նշվել է, թե իբրև թուրքական բանակը միջազգային համաձայնագրերով ամրագրված երաշխավորության իրավունքի համաձայն է գործել և 1963-ից 1974 թթ-ին կարողացել է Կիպրոսի թուրքերին փրկել Հունաստանի կողմից ձեռնարկված ցեղասպանության ակտից:
«Մենք կոչ ենք անում Հունաստանի ՊՆ նախարարին հրաժարվել երկու երկրի առաջնորդների օրակարգ բերված և Թուրքիայի ու Հունաստանի միջև առկա հարաբերությունների կառուցողական մոտեցման մեջ առաջընթաց հետապնդող համատեղ ջանքերը խարխլելու փորձից»,-ասվել է հայտարարությունում:
Նշենք, որ Դենդիասը թուրքական կողմին մեղադրել էր Կիպրոսի հյուսիսային հատվածի բռնազավթման մեջ:
«Մենք ամենահստակ կերպով դատապարտում ենք կիպրոսցի թուրքերի ամոթալի տոնակատարությունները և օկուպանտ թուրքական բանակի՝ կես դար ի վեր Կիպրոսում ունեցած անօրինական ներկայությունը»,-ասել էր նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |