Քաղաքական11:24, 17 Հուլիս 2024
Ըստ թուրքական կայքի՝ ԱՄՆ-ն չի աջակցում թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացին

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ում անունը չի հիշատակվում, անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչը թուրքական լրատվական կայքում որակվել է որպես սկանդալային հայտարարություն։
Նա մասնավորապես նշել. «Տեղեկություններ կան, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում է լինելու։ ԱՄՆ-ն չի աջակցում այդ կարգավորման ջանքերին»։
Նշենք, որ վերոհիշյալ հայտարարությունը տարածում չի գտել թուրքական առաջատար լրատվամիջոցներում։
Միջանկյալ նշենք, որ Սիրիայի և Թուրքիայի նախագահները պատրաստակամություն են հայտնել բարելավելու հարաբերությունները։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացին ուղղված ցանկացած նախաձեռնության դրական է վերաբերվում, և հարաբերությունների կարգավորման գործընթացը կվերսկվի այն դեպքում, երբ օրակարգային հարցերի թվում կլինի Սիրիայի տարածքներից թուրք զինվորների դուրսբերումը։
«Որպես Միացյալ Նահանգներ՝ մենք չենք կարգավորի հարաբերությունները Ասադի ռեժիմի հետ, քանի դեռ լուրջ առաջընթաց չենք տեսնում այս խնդրի քաղաքական լուծման ուղղությամբ։ Այն երկրները, որոնք Սիրիայի ռեժիմի հետ հարաբերություններ ունեն, կոչ ենք արել այդ հարաբերությունները օգտագործել՝ հասնելու ՄԱԿԻ-ի 4456 բանաձևի նպատակներին և բարելավելու սիրիացիների հումանիտար վիճակը, մարդու իրավունքները և անվտանգությունը»,- նշել է պետդեպի ներկայացուցիչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |