Քաղաքական10:27, 19 Հուլիս 2024
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ և կայանալիք առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թրամփի դեմ իրականացված մահափորձն ու դրան հաջորդած իրադարձությունները:
Դեպքին անդրադառնալիս՝ Էրդողանը ևս մեկ անգամ դատապարտել է Ամերիկայի նախկին նախագահի դեմ մահափորձը:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը Թրամփին շնորհավորել է «Հանրապետական կուսակցության» կողմից պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրվելու առթիվ:
Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները կլինեն շահավետ թե՛ Ամերիկայի ժողովրդի և թե՛ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |