Քաղաքական10:21, 22 Հուլիս 2024
Թուրքիայի և Իսրայելի փոխադարձ մեղադրանքները միմյանց

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X-ի (Twitter) իր էջում կատարած գրառմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանը զենք-զինամթերք և գումար տրամադրելու մեջ:
«Էրդողանը իսրայելցիներին սպանելու համար ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական դրսևորումներին զենքի և փողի տեսքով օգնություն է տրամադրում: Իսրայելի ներքին անվտանգության ծառայությունը՝ Shin Bet-ը, առգրավել է Zeit համալսարանի ուսանող, ՀԱՄԱՍ ահաբեկչական բջջի տարրերին: Խնդրո առարկա տարրը Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ-ի շտաբի կողմից էր կառավարվում:
Ձերբակալված ահաբեկիչները նախագծում էին իրենց ձեռքբերած ռազմական կրթության, զենքի և հազարավոր դոլարների միջոցով Իսրայելում ահաբեկչական հարձակում իրականացնել:
Էրդողանը հանուն ռադիկալ և հակասեմական գաղափարախոսության Թուրքիան վերածել է ահաբեկչությանն աջակցող մի պետության և այն մոտեցնում է Իրանի գլխավոր չարիքի առանցքին»:
Ի պատասխան այս գրառման՝ Թուրքիայի արտգործնախարարությունը սոցցացնում գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ մսնավորապես նշվում է. «Իսրայել Կացը մի շարք ստերի, զրպարտության ու անարգանքների միջոցով փորձում է թաքցնել Իսրայելի կողմից պաղեստինիցիների նկատմամբ իրականացված հանցանքները։ Իշխանության մեջ մնալու նպատակով շուրջ 41.000 պաղեստինցի սպանած և տարածաշրջանում պատերազմ սկսել ցանկացող Նեթանյահույի կառավարության անդամները դատապարտվելու են միջազգային դատարաններում և պատասխան են տալու՝ իրենց կատարած հանցագործությունների համար»:
Վերջում շեշտվում է, որ Իսրայելի քարոզչությունն ու հոգեբանական գործողությունների փորձերն անարդյունք են մնալու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |