Քաղաքական12:03, 22 Հուլիս 2024
Հույն երգչուհին չեղարկել է համերգը Թուրքիայի Աթաթուրքի պաստառի պատճառով
Հույն հայտնի երգչուհի Դեսպինա Վանդին չեղարկել է Թուրքիայի Չեշմե քաղաքում կայանալիք համերգը, ինչը կոշտ քննադությունների է արժանացել և մեծ աղմուկ բարձրացրել Թուրքիայում։ Երգչուհին հրաժարվել է ելույթ ունենալ՝ պատճաբանելով, որ բեմում կախված է եղել Թուրքիայի Հանրապետության հիմադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը և այդ երկրի դրոշը։
«Թուրքիայի դրոշով և Քեմալ Աթաթուրքի պաստառներով միջոցառմանը ելույթ ունենալը ցանկացած հույն արտիստի համար անարգանք կլինի պատմական հիշողության հանդեպ, այն էլ Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժելու 50-րդ տարելիցին»,- պարզաբանել է երգչուհին։
Միջանկյալ նշենք, որ 1974-ի հուլիսի 20-ին թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժել էր կղզի և օկուպացրել կղզու շուրջ 40%-ը։
Դեսպինայի թիմը խնդրել է, որպեսզի Աթաթուրքի պաստառը այլ վայր տեղափոխեն, իսկ Թուրքիայի դրոշի կողքին դնեն նաև Հունաստանի դրոշը, ինչը մերժվել է համերգի կազմակերպիչների կողմից։ Մերժմանն ի պատասխան երգչուհին հայտարարել է. «Եթե Աթաթուրքի պաստառի տեղը չփոխվի, ես բեմ չեմ բարձրանա»։
Համերգի կազմակերպիչներն էլ իրենց հերթին նշել են. «Թուրքիայում Աթաթուրքը ժողովրդավարության խորհրդանիշն է», դրան ի պատասխան երգչուհու գործընկերուհին չեղարկել է համերգը և հայտարարել. «Աթաթուրքն էլ ինձ համար հույնների դահիճն է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |