Քաղաքական13:03, 23 Հուլիս 2024
Իրանը և Թուրքիան մտադիր են խորացնել ակադեմիական համագործակցությունը

Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Մոհամմեդ Հասսան Հաբիբոլլահ Զադենն այցելել է Աթաթյուրքի անվան համալսարան: Նրան ուղեկցել է Էրզրումում ԻԻՀ-ի գլխավոր հյուպատոս Մոհամմեդ Էբրահիմին:
Այցի շրջանակներում Զադեհը հանդիպել է համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Օմեր Չոմաքլըի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առկա հարաբերությունների ամրապնդման և համալսարանների միջև համագործակցության խորացման շուրջ:
Զադեհն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի և Իրանի միջև առկա բարեկամական և հարևանական հարաբերությունների վրա՝ դրանք որակելով արմատական, ինչպես նաև շեշտել ակադեմիական մակարդակում դրանց զարգացման անհրաժեշտությունը:
Չոմաքլըն, ի պատասխան նման դիտարկման, ասել է.
«Իրանի հետ մեր ունեցած մշակութային և աակադեմիական կապերը ներդրում են ունենալու երկու երկրների ապագայի հարցում: Մենք կարող ենք էլ ավելի առաջ մղել մեր համալսարանների միջև ձևավորվելիք համագործակցությունը, գիտական հետազոտություններն ու կրթության որակը»:
Իրանցի դիվանագետը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և ուշադրություն հրավիրել երկու երկրների միջև կրթական և հետազոտական ոլորտներում առկա ներուժի վրա՝ այն որակելով հսկայական:
Այս համատեքստում Զադեհը ևս կիսել է համալսարանների միջև համատեղ ծրագրերի մշակման Չոմաքլըի տեսակետը և կարևորել դրանք՝ երկրների բարեկեցիկ ապագայի հարցում ներդրում ունենալու տեսանկյունից:
Կողմերը քննարկել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի վերաբերյալ հարցեր և որոշում կայացրել փոխադարձ քայլեր ձեռնարկել՝ երկու երկրների համալսարանների միջև համաձայնագրերի կնքման և կրթության ոլորտում համագործակցության ձևավորման համար:
ԻԻՀ-ի դեսպանին ուղեկցող գլխավոր հյուպատոս Էբրահիմին էլ իր հերթին կարևորել է Աթաթյուրքի անվան համալսարանը՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանի զարգացման հարցում, իր որակմամբ, համալսարանի ունեցած դերի վրա:
«Աթաթյուրքի համալսարանի հետ մեր կողմից ստեղծվելիք ամուր համագործակցությունը ամրապնդելու է ոչ միայն մեր ակադեմիական, այլև մշակութային հարաբերությունները»:
Այցի ավարտին կողմերը փոխանակվել են նվերներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |