Քաղաքական18:10, 23 Հուլիս 2024
14 պաղեստինյան խմբավորում Թուրքիայի փոխարեն ընտրել է Չինաստանը

«Պաղեստինի փրկության կազմակերպության» (FKÖ) գլխավորությամբ հուլիսի 21-ից 22-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում պաղեստինյան 14 խմբավորման ներկայացուցիչներ հանդիպումներ են անցկացրել:
Հանդիպման օրակարգում է եղել Պաղեստինում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների դադարեցումն ու հրադադարի հաստատմանը վերաբերող հարցեր:
Հայտնի է դարձել, որ բոլոր խմբավորումներն ազգային միության հասնելու և ժամանակավոր ազգային հաշտության կառավարություն ստեղծելու հարցում եկել են համաձայնության:
Բացի այդ, նշվում է, որ «FKÖ»-ն հռչակվել է որպես Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:
Այս իրադարձությունը Թուրքական մեդիայում մեծ տարածում է գտել: Դրա մասին լուրերը հիմնականում կրել են հետևյալ բնույթը.
«14 պաղեստինյան խմբավորում ոչ թե Թուրքիան, այլև Չինաստանն է ընտրել», «Իրան-Սաուդիան Արաբիա քայլից հետո Չինաստանը հռչակվեց որպես Մերձավոր արևելքում կշիռ ունեցող երկիր»:
Նշենք, որ խմբավորումների թվում է եղել նաև Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը, որը 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր մինչ օրս ռազմական գործողություններ է վարում Իսրայելի կանոնավոր բանակի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանդրության փոփոխության վերաբերյալ հնչեցվող պահանջներին:

Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ամերիկյան մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Թրամփը նախատեսում է մերձավորարևելյան շրջագայությանն ավելացնել նաև Թուրքիա այցը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Իսրայելի վարչապետն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Թուրքիան մտադրություն չունի Սիրիայում հակամարտել Իսրայելի հետ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի հետ շփումների մեջ գտնվող DEM կուսակցության անդամները հայտնել են, որ գործընթացը լինելու է շարունակական:
Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:
Ամերիկյան մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Թրամփը նախատեսում է մերձավորարևելյան շրջագայությանն ավելացնել նաև Թուրքիա այցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |