Քաղաքական13:10, 23 Հուլիս 2024
Հույն նախարարի սկանդալային հայտարարությունը. «Մի գիշեր մենք կարող ենք հանկարծակի գալ Անկարա»

Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտարարել է, որ մի գիշեր իրենք կարող են հանկարծակի հարվածել Անկարային F-35-ներով։ Մեկ շաբաթ առաջ Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասը նույնպես հանդես էր եկել Թուրքիային վրդովեցնող նմանատիպ հայտարարություններով, որոնք թիրախավորում էին Կիպրոսի թուրքերին ու թուրքական բանակին։
Թուրքական կողմը դժգոհել էր նախ Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասի՝ թուրքերին որպես օկուպանտ բնութագրող ձևակերպումներից, ապա նաև՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ «մեկ պետությամբ» խնդրի լուծման և Թուրքիայի երաշխիքներից հրաժարվելու մասին հայտարարություններից։
Հունաստանի առողջապահության նախարարն էլ, ելույթ ունենալով Open TV-ի եթերում, հայտարարել է, որ ցանկության դեպքում իրենք կարող են թիրախավորել Անկարան՝ պնդելով, որ Թուրքիան ավիացիայի բնագավառում զրո է։
Ադոնիս Գեորգիադիսը մասնավորապես նշել է․
«Թուրքերի՝ «Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր» կարգախոսն ինձ ծիծաղեցնում է։ Փաստորեն, մենք կարող ենք հանկարծ մի գիշեր Թուրքիայում լինել մեր գնած F-35-ներով, կարող ենք մի գիշեր հանկարծ լինել Անկարայում՝ F-35-ներով։ Ես չեմ ասում, որ մենք դա անելու ենք, բայց Էրդողանն ինձ ծիծաղեցնում է նման հայտարարություններով»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |