Քաղաքական11:30, 24 Հուլիս 2024
Հունաստանի առողջապահության նախարար. «Հունաստանը Թուրքիային ծանր իրավիճակում է դնելու»
Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը հունական «Open TV»-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական «մրցավազքին»:
Նա նշել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անհանգստանալու առիթ է տալիս Թուրքիային: Նրա խոսքով՝ F-35 կործանիչների ձեռքբերմամբ և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ ձևավորած ռազմական համագործակցությամբ Հունաստանն ավելի ուժեղ է դարձել և առաջիկա 5 տարում ավիացիայի ոլորտում Թուրքիային դնելու է ծանր իրավիճակում:
Գեորգիադիսի խոսքերին «CNN Türk» լրատվական հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Պենտագոնի ներկայացուցիչներից մեկը՝ ասելով. «Թո՛ղ դաշնակիցները խուսափեն բռնությունից»:
Նշենք, որ Հունաստանի առողջապահության նախարարի խոսքերը թուրքական մեդիայում որակվել են որպես «սկանդալային»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էսա Էշ Շեյբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
Նուման Քուրթուլմուշը մասնակցել է «Նոր աշխարհակարգի որոնումը և Թուրքիայի դերը» խորագրով ծրագրին, որի ընթացքում անդրադարձել է Սիրիայում կատարվող փոփոխություններին։
ԺՀԿ-ի առաջնորդ Օզգյուր Օզելն անդրադարձել է Բեշիքթաշի ընդդիմադիր քաղաքապետ Ռիզա Աքփոլաթի ձերբակալությանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերության զեկույցի համաձայն՝ ամենաուժեղ բանակն ունի ԱՄՆ-ն, որին էլ հաջորդում են Ռուսաստանը և Չինաստանը:
Էսա Էշ Շեյբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
2009-ին 116 ռազմարդյունաբերական ընկերություն ունեցող պետությունն այժմ 3000 ընկերության տեղական արտադրանքի մասին է խոսում։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Բեշիքթաշի քաղաքապետի կալանավորումից հետո հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |