Քաղաքական11:15, 24 Հուլիս 2024
Թուրքիայի անվտանգության խորհուրդը նիստ կգումարի

Թուրքիայի անվտանգության խորհուրդը 2 ամսվա դադարից հետո հուլիսի 25-ին նախագահականում հերթական նիստ կգումարի: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվելիք նիստի օրակարգում են լինելու ահաբեկչության դեմ պայքարին և հատկապես Իրաքի հետ ունեցած սահանների երկայնքով անվտանգային գոտու ստեղծմանը վերաբերող հարցերը:
Քննարկվելու է նաև Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսլականը:
Էրդողանի հրամանով Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման համար մեկնարկած աշխատանքների և այդ հարցում նախագծված ճանապարհային քարտեզի վերաբերյալ գնահատականներ են տրվելու:
Օրակարգից դուրս չի մնալու նաև Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքներում իրականացվող ռազմագործողությունները:
Մտքեր են փոխանակվելու Գազայի հատվածում հրդադարի հաստատման, հումանիտար բեռների անխոչընդոտ տեղաշարժի և լարվածությունը տարածաշրջանոում սփռելու Իսրայելի կողմից ձեռնարկվող քայլերի կանխման մասով իրականացվող դիվանագիտական գործընթացների շուրջ:
Այս համատեքստում նիստի մասնակիցները քննարկելու են նաև արդարադատության միջազգային դատարանում ցեղասպանության իրականացնելու համար Իսրայելի դեմ հարուցված դատական գործի ընթացքը:
Էրդողանի գլխավորած անվտանգության խորհուրդն անդրադարձ է կատարելու նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև մեկնարկած խաղաղության գործընթացին, Կիպրոսի ընթացիկ զարգացումներին ու Հունաստանի հետ հարաբերություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |