Հասարակական14:00, 24 Հուլիս 2024
Reuters. Ո՞ր լրատվամիջոցներին են ամենաքիչը վստահում թուրքերը
Բրիտանական «Reuters» պարբերականը և Օքսֆորդի համալսարանը հանդես են եկել «Digital News Report 2024» զեկույցով, որտեղ ներառված են քաղաքացիների կարծքիները լուրերի սպառման և մեդիա կազմակերպությունների վերաբերյալ։
Զեկույցում ներառված է ընդհանուր առմամբ 47 երկիր՝ այդ թվում նաև Թուրքիան։ Թուրքիայում հետազոտությունն անցկացվել է ավանդական լրատվամիջոցների (հեռուստատեսային, ռադիո և տպագիր) ու առցանց լրատվամիջոցների շրջանակներում, ինչի արդյունքում հայտնի են դարձել ամենաշատ օգտագործվող և ամենաքիչ վստահելի լրատվական հարթակները։
Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայում ավանդական լրատվամիջոցների թվում մարդիկ ամենաշատը օգտվում են «NOW TV»՝ նախկին՝ Fox լրատվական հարթակից։ «NOW TV»-ին հաջորդում են «Sözcü, CNN Türk, Show TV ve Habertürk»-ը։ Իսկ առցանց լրատվական կայքերի թվում ամենաշատ օգտագործվող հարթակը կրկին «NOW TV»-ն է, որին հաջորդում են «Sondakika.com, Sözcü, Habertürk ve CNN Türk»-ը։
Հետազոտության արդյունքներով ամենաքիչ վստահելի լրատվական հարթակը «A Haber»-ն է, որին չի վստահում մարդկանց 48%-ը: «A Haber»-ին հաջորդում են «ATV-ն, Sabah-ը, TRT-ն և Hürriyet»-ը:
Նշվում է նաև, որ Թուրքիայում մարդիկ նորություններին հետևում են նաև YouTube-ով, Instagram-ով,WhatsApp-ով և Facebook-ով։ Ընդ որում ամենաշատը առաջին երկուսն ամենաշատ օգտագործվող առցանց հարթակներն են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |