Հարցազրույց11:11, 24 Հուլիս 2024
Միջազգայնագետ․ Թրամփը ձեռք կքաշի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, որը ձեռնտու չէ Թուրքիային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին և հայտնել, որ սատարում է գործող փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը։ Թուրքիան համակ ուշադրությամբ հետևում է իր դաշնակից երկրի՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացին և ընտրական հնարավոր արդյունքներից առաջ որոշ առումով փորձում է դիրքավորվել։ Ի՞նչ է սպասվում թուրք-ամերիկյան հարաբերություններին։
Թրամփի ընտրվելու դեպքում ի՞նչ է ակնկալում Թուրքիան ԱՄՆ-ից։ Դեմոկրատների նոր թեկնածուն կարդարացնի՞ Թուրքիայի հույսերը, չնայած որ Թուրքիայի նախագահն անտեսվել է Բայդենի կառավարման շրջանում։ Այս հարցերի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի
հետ:
- Պարոն Բալասանյան, եթե ամփոփելու լինենք Բայդենի կառավարման օրոք ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ինչպիսի՞ բնորոշում կտաք։
- Ըստ էության թուրք-ամերիկյան հարաբերությունները սառնությամբ աչքի չընկան։ Թուրքական իշխանությունների որոշ նախաձեռնություններ ԱՄՆ-ի կողմից ողջունվեցին։ Էրդողանը կարողացավ դեմոկրատների հետ լեզու գտնել և քաղաքականությունը տանել իր ցանկացած հունով։ Դա վերաբերում է և՛ Արցախը Ադրբեջանի կողմից կլանման հարցում Թուրքիայի ունեցած դերին և այստեղ Միացյալ նահանգների մի փոքր պասիվ կեցվածքին, և՛ քրդական հարցում Միացյալ Նահանգների կողմից Էրդողանի վարած քաղաքականությանը աչք փակելուն։ Միակ բանը, որ Էրդողանին չներվեց և սառնություն մտցվեց թուրք-ամերիկյան հարաբերություններում դա սիրիական խնդիրն էր։ Իրենց չհաջողվեց Ասադի հետ հարաբերություններին խանգարել։ Էրդողանը հայտարարում է, որ կողմ է Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Իհարկե նաև ԱՄՆ-ին չհաջողվեց Ուկրաինայի հարցում Էրդողանին ներքաշել հակառուսական կոալիցիայի մեջ և ստիպել վերջինիս փոխել այն չեզոք քաղաքական գիծը, որն այսօր Թուրքիան իրականացնում է։
- ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձից հետո Թուրքիայի նախագահը շտապեց սոցցանցի գրառմամբ դատապարտել կատարվածը, այնուհետև օրեր անց հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Թուրքիան ինչպիսի՞ ազդակներ է փոխանցում և հեռակա ո՞ր թեկնածուին է սատարում։
- Դեմոկրատների հետ կապված, կարծում եմ՝ թուրքական կառավարական շրջանակներում էլ են հասկանում, որ դեմոկրատ թեկնածուի ընտրվելը բավական խնդրահարույց է լինելու։ Այդ իսկ պատճառով ամեն դեպքում փորձում են նոր վարչակարգի՝ հանրապետականների հետ իրենց հարաբերությունները բարելավել՝ պլան Բ ունենալով։ Թուրքական կառավարության համար, ըստ էության, կարևոր է Միացյալ Նահանգների ղեկավարության բարեհաճությանն արժանանալը։ Հիմա արդեն Էրդողանը հասկանում է, որ դեմոկրատական կուսակցության դիրքերը բավականին թուլացել են և դրա համար չզարմանանք, որ ակտիվացնելու է իր կապերը Թրամփի և հանրապետական կուսակցության հետ։
- Թրամփի կառավարման շրջանում Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ սահմանվեցին, անգամ Թրամփը էրդողանին ուղղված նամակում վերջինիս հասցեին վիրավորական արտահայտություն էր թույլ տվել։ Թուրքիան կո՞ղմ է ճանապարհ անցնել Թրամփի հետ։
- 2016 թ․-ի և 2024թ․-ի Թրամփը տարբեր քաղաքական գործիչներ են։ Ներկայիս Թրամփն ավելի պրագմատիկ է և ավելի փափուկ իր հայտարարություններում։ Բացի այդ, Թրամփը նաև բիզնեսմեն է, և շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի դեմ որքան ակտիվ քաղաքականություն վարի, այնքան նպաստելու է, որ Թուրքիան, Իրանը, ՌԴ-ն 3+3 ձևաչափի շրջանակներում ակտիվացնեն իրենց համագործակցությունը և Թուրքիան ուկրաինական հարցում սկզբունքային և հակաամերիկյան քաղաքականություն է վարելու։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է նորմալացնել՝ պատճառ չդառնալով հակաամերիկյան բլոկների մեջ Թուրքիայի հայտնվելուն։ Քանի որ արդեն նման երևույթներ կան։ Թուրքիայի արտգործնախարար Հաքանի Ֆիդանի կողմից հայտարարությունը՝ ԲՐԻԿՍ-ի անդամակցության հետ կապված, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում Թուրքիայի հետաքրքրություններն, այս ամենը ազդակ է Թուրքիայի կողմից ուղղված Միացյալ Նահանգներին, որ եթե վերջինս կոշտ քաղաքականություն իրականացնի Թուրքիայի նկատմամբ, ապա վերջինս դրանից հետևություններ կանի։ Թուրքական պետությունը իր շահը շատ լավ հասկանում է։
- Եթե համեմատենք Թրամփի և Բայդենի կառավարման շրջանները, Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը ո՞ր գործչի պաշտոնավարման շրջանում է եղել բարենպաստ ու ավելի շահեկան թուրքական իշխանությունների համար։
- Թուրքական իշխանությունները ամերիկյան բոլոր կառավարությունների շրջանում էլ կարողացել են առաջ տանել իրենց ազգային շահերն ու իրենց հետաքրքրությունները։ Հանրապետականների շրջանում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան, իբրև ՆԱՏՕ անդամ պետություն, կարողացավ լիարժեք մասնակցել մեր դեմ պատերազմին և դա ԱՄՆ-ի կողմից որևէ պարսավանքի չարժանացավ։ Դեմոկրատների ժամանակ Թուրքիան կարողացավ կուլ տալ Արցախը, քանի որ դա Ադրբեջանի մակարդակի հարց չէր։ Թուրքիան նաև կարողացավ լուրջ գումարներ աշխատել ուկրաինական ճգնաժամի ընթացքում և ԱՄՆ-ի կողմից կրկին չենթարկվեց պարսավանքի։
- Եթե ընտրվի Թրամփը, Անկարան ինչ սպասելիքներ կարող է ունենալ իր ռեգիոնալ քաղաքականության մեջ։
-Եթե Թրամփն ընտրվեց, կարծում եմ թուրք-սիրիական խաղաղության վերջնական պայմանագիրը կստորագրվի, թուրքական զորքերը դուրս կբերվեն տարածաշրջանից։ Թուրքիային դա հնրավարության կտա տարածաշրջանում հանդես գալ այսպես կոչված խաղաղարար երկիր, որը կարողացավ ավարտել պատերազմն Ասադի հետ։ Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ապա Թրամփի քաղաքականությունը փոխվելու է և սա Թուրքիային հնարավորություն է տալու այն ներկայացնել շատ մեծ գործ արած միջնորդություն, որ վերջինս նույնպես նպաստեց ուկրաինական ճգնաժամի ավարտին՝ ունենալով լավ հարաբերություններ Միացյալ Նահանգների նոր ղեկավարության հետ։ Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դա այդպես չէ։
Իրանի հետ կապված Թրամփի քաղաքականությունը որոշակի փոփոխությունների կենթարկվի դրական առումով։ Ինչն էլ, իմ կարծիքով, կնպաստի Թուրքիայի կողմից Իրանի հետ հարաբերությունների սերտացմանը՝ զուտ տնտեսական լուրջ օգուտներ տալով Էրդողանին։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա թուրքական քաղաքականությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվելու։ Թրամփը չլինելով ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի դեմ ակտիվ- ագրեսիվ քաղաքականության կողմնակից, գիտակցում է, որ հակառակ պարագայում իր դեմ տրամադրելու այդ երեքին։ Ձեռք կքաշի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարից, որը բնականաբար ձեռնտու չէ Անկարային։ Բայց սրա հետ կապված Թուրքիան ոչինչ չի կարողանալու անել և հաշվի է նստելու այդ քաղաքականության հետ։ Սա մեզ համար, կարծում եմ՝ կարևոր է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Թուրքիայի նախագահը Բրազիլիայում անցկացված «G20»-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիս է տվել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |