Քաղաքական13:15, 24 Հուլիս 2024
Թուրք պրոֆեսոր. «Թրամփն անհանգստություն կպատճառի Թուրքիային»

Թուրքիայի «Քըրըքքալե համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսուցիչ, պրոֆեսոր Ջեմալեթթին Թաշքըրանն անդրադարձել է ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքին:
Պորֆեսորը թուրք-ամերիկյան հարաբերությունները մասնավորապես դիտարկել է ընտրություններում նախկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթելու սցենարով:
«Թրամփն անկանխատեսելի քաղաքական մոտեցումներ ունի: Օրինակ՝ նա կարող է ցուցադրաբար Սիրիայի կոնկրետ տարածքից դուրս բերել զինվորներին, բայց և այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորումներին աջակցել թե՛ զենքի և թե՛ գումարի տեսքով, ինչպես նաև շարունակել Թուրքիային անհանգստություն պատճառել»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 5-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |