Քաղաքական16:16, 26 Հուլիս 2024
SANA. «Մոսկվայում Ասադ-Էրդողան հնարավոր հանդիպում չի քննարկվել»

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալութոյւնը տեղեկություններ է հրապարակել հուլիսի 25-ին Մոսկվայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպման վերաբերյալ:
Դրանց համաձայն՝ Պուտինն ու Ասադը քննարկել են Թուրքիային և Իրայելին վերաբերող հարցեր, որը սակայն չի հաստատել սիրիական պետական լրատվական «SANA» գործակալությունը:
Ըստ «SANA»-ի՝ հանդիպումը եղել է հերթական հանդիպումներից մեկը և դրա ընթացքում չի քննարկվել Ասադ-Էրդողան հնարավոր հանդիպումը և կամ Ասադը Պուտինին չի խնդրել հանդիպում կազմակերպել Էրդողանի հետ:
Բացի այդ, գործակալությունը նշել է, որ Թուրքիայի հետ կապված Ասադի դիրքորոշումներն ավելի վաղ Պուտինին ներկայացրել է Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը:
«ՌԴ նախագահը Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի միջնորդությամբ ավելի վաղ ամբողջապես տեղեկացվել էր Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Ասադի վերաբերմունքի մասին:
Այդ հարաբերությունները պետք է հիմնվեն Սիրիայի տարածքներից Թուրքիայի դուրս գալու և Սիրիայի հյուսիսում գնտվող բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հետ կապված հիմքերի և հղումների վրա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |