Քաղաքական10:33, 26 Հուլիս 2024
Թուրքիայի առողջապահության նախարարը հույն գործընկերոջը «հրավիրել է բուժման»

Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հայտարարությանն արձագանքել է նաև Թուրքիայի առողջապահության նորանշանակ նախարար Քեմալ Մեմիշօղլուն:
Թուրք նախարարի սոցցանցում կատարած գրառման մեջ ասված է.
«Հունաստանցի իմ գործընկեր Ադոնիս Գեորգիադիս, ես ուրախ կլինեմ ընդունել Ձեզ Ստամբուլի Բաշաքշեհիրի Չամ և Սաքուրա քաղաքային հիվանդանոցներում՝ ծառայություններ մատուցելու Ձեր առողջական վիճակի համար, որպեսզի նաև կարողանաք տեղում հետևել առողջապահության ոլորտում մեր երկրի ունեցած ձեռքբերումներին»:
Հիշեցնենք, որ Գեորգիադիսը հեռուստաեթերից հայտարարել էր. «Ինձ ծիծաղեցնում է թուրքերի «մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ» կարգախոսը։ Փաստորեն մեր գնած F-35 կործանիչներով կարող ենք մի գիշեր հանկարծակի լինել Թուրքիայում։ Առանց ռադարի ֆիքսման կարող ենք F-35-ներով մի գիշեր հանկարծակի հայտնվել Անկարայում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |