Հոդված20:00, 27 Հուլիս 2024
Հույն-թուրքական լարվածությունը կրկին թափ է հավաքում

Վերջին օրերին թե՛ թուրքական և թե՛ հունական մեդիան ողողված են երկու երկրների պաշտոնյաների կողմից պարբերաբար հնչող փոխադարձ սպառնալիքներով և մեղադրանքներով: Դրանց հիմնական բովանդակությունը հուշում է այն մասին, որ Հունաստանի և Թուրքիայի կողմից օրակարգ է մղվել Կիպրոսի հարցը: Ինչպե՞ս առաջացավ այդ կիպրական հիմնախնդիրը։
Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ստեղծմանը, ինչպես գիտենք, նախորդել էին որոշակի իրադարձություններ։ 1974-ին նախ հուլիսին, ապա օգոստոսին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և զավթեցին կղզու 40 տոկոսը։ Այդ ներխուժումն ավարտվեց Կիպրոսի քաղաքական քարտեզի վերափոխմամբ։ Կղզու հյուսիսում թուրքերը փաստացիորեն ստեղծեցին անկախ պետությունը, որը առ այսօր չի ճանաչվել աշխարհի ոչ մի երկրի կողմից։
Սկսյալ 1974 թվականից ՄԱԿ-ը Կիպրոսի թուրքական և հունական գոտիների բաժանման գիծը համարում է որպես բուֆերային գոտի, որը հաճախ անվանվում է նաև «Կանաչ գիծ»։
Մինչ օրս Հունաստանը Թուրքիայի կողմից կղզու տարածնքերի ռազմակալումը համարում է անօրինական գործողություն։ Իսկ Թուրքիայի քաղաքականությունից ակնհայտ է դառնում, որ նա մտադիր է ջանքեր գործադրել թուրքական ինքնահռչակ հանրապետությունը միջազգայնորեն ճանաչել տալու ուղղությամբ:
Այդպիսի թարմ օրինակ է հուլիսի 19-ին Թուրքիայի խորհրդարանում «Կիպրոսի խաղաղության գործողության 50-ամյակը» անունը ստացած բանաձևի ընդունումը, որով միջազգային հանրությանը կոչ է արվել ճանաչել թուրքական ինքնահռչակ հանրապետությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «պատմական հաղթանակի» մասին շնորհավորանքների և ելույթների ֆոնին, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարեց. «Կիպրոսում լինելու է ոչ թե երկու, այլ մեկ պետություն»:
Այս հայտարարությունն արձագանք գտավ թուրքական իշխանական մամուլում և մեդիայում՝ «խելապակաս և հավասարկշռությունը կորցրած անձնավորություն» արտահայտություններով:
Սակայն Հունաստանի և ԱՄՆ-ի միջև F-35 կործանիչների ձեռքբերման մասին համաձայնագիրը ստիպեց կողմերին ավելի բաց տեքստերով դիմել միմյանց, ինչին նույնիսկ «CNN Türk» լրատվական հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ Պենտագոնի ներկայացուցիչներից մեկը՝ ասելով. «Դաշնակիցները թող խուսափեն բռնությունից»:
Խոսքը Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի մասին է, ով մեկնարկողն էր հեռահար բանավեճի: Նա, հունական «Open TV»-ին տված հարցազրույցում, հիշեցնելով Էրդողանի «Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ» հայտարարությունը, այն համարեց ծիծաղելի՝ վստահեցնելով, որ իրենք էլ նոր գնված F-35-երով կարող են մի գիշեր հանկարծակի գալ Անկարա:
Կարելի է ընդգծել, որ վերջին օրերի լարման մեկնարկը կամ առկա լարվածության ավելի ակնհայտ դառնալու սկիզբը հուլիսի 20-ն էր՝ թուրքական կողմի օկուպացիոն գործողությունների սկսման օրը, ինչն էլ ավելի բորբոքվեց կործանիչների մատակարարման շուրջ հույն-ամերիկյան գործարքից հետո:
Այն, ինչի ականատեսն ենք լինում այսօր, նոր բան չէ և հերթական մեկը թուրք-հունական լարումներից, որոնք ամեն տարի ի հայտ են գալիս՝ առկա խնդիրների մասին հիշեցնող օրերին: Սակայն թերագնահատել լարվածության աճի տենդենցներն ու ասել, թե ուղղակի հայտարարությունների կույտ է, որոնք շուտով կհանդարտվեն Միցոտակիսի և Էրդողանի հնարավոր հանդիպման մասին պնդումներով և լուրերով, առնվազն ճիշտ չի լինի:
Հարկ է ընդգծել, որ անկախ հայտարարություններից հույն-թուրքական լարումն ունի ավելի բազմաշերտ բնույթ, որը տարածվում է նաև Էգեյան ծովի ջրային և օդային սահմանի բաժանման, կղզիների ապառազմականացման պայամանագրի վրա և հասնում ընդհուպ թուրքական ռազմածովային զորավարժություններին, որտեղ ըստ էության, խաղարկվում է կղզիների ազատագրման սցենարը։
Արդեն հուլիսի 25-ին Թուրքիայի առողջապահության նախարարը հույն գործընկերոջը նուրբ ժեստերով «հրավիրում է բուժվելու»՝ ակնարկելով նրա հայտարարությունների անառողջ լինելը:
Հռետորաբանության հետագա սաստկացումը միանշանակ կարող է հանգեցնել ԱՄՆ-ից զսպման մի նոր կոչի, սակայն ավելին առնվազն այս փուլում ակնկալել պետք չէ, քանի դեռ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը չի ճանաչվել Թուրքիայից բացի մեկ այլ պետության կողմից:
Երբ հունական կողմի լուծման տարբերակներում ջանքերի գործադրման և հանդիպումների հետագա մերժման մասին հայտարարությունները դադարեն, կարելի է ենթադրել, որ լարումը թուլացնելու համար Հունաստանն ընտրել է երկու տարբերակներից մեկը, իսկ թե Թուրքիան որը կընտրի, շարունակում է նույնքան հարցական մնալ: Այնուամենայնիվ, հիմա Թուրքիան այս հարցում ակնհայտ հարձակվողի իր դերն արհեստականորեն զիջում է Հունաստանին՝ հետագա հնարավոր լարումների մեղքը հունական կողմի վրա բարդելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |