Քաղաքական10:35, 29 Հուլիս 2024
Իսրայելի արտգործախարարն Էրդողանին համեմատել է Սադդամ Հուսեյնի հետ

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Իսրայելի հասցեին հնչեցված սպառնալիքներին:
Կացը սոցցանցում, հրապարակելով Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի և Էրդողանի լուսանկնարները, գրել է.
«Էրդողանը Սադդամ Հուսեյնի հետքերով է գնում և սպառնում Իսրայելի վրա հարձակմամբ: Թույլ տվեք հիշեցնել, թե այնտեղ ինչ է եղել և ինչպես ավարտվել»:
Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր Լիբիա և Լեռնային Ղարաբաղի օրինակով Իսրայել մտնելու մասին:
«Մենք շատ ուժեղ պետք է լինենք, որ այս Իսրայելը Պաղեստինի նկատմամբ սրանք չկարողանա անել: Այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, սրանց նմանները նույն կերպ պետք է անենք նրանց նկատմամբ: Չանելու համար ոչ մի բան չկա: Միայն մենք պետք է ուժեղ լինենք, որ այս քայլերն անենք»,-ասել էր նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |