Հոդված14:29, 30 Հուլիս 2024
Էրդողանի հույսերը Թրամփի վարչակազմից և Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին
Թուրքական լրատվամիջոցներում հերթական անգամ մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ի նոր ռազմական օգնությունը «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG)։ (Այդ թվում արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF), որոնց Անկարան համարում է ահաբեկչական)։ Մասնավորապես նշվել էր, որ քրդական ուժերին է մատակարարվել «Avenger Stinger» տեսակի ՀՕՊ համակարգեր։
Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիրիայի քրդական ուժերը ռազմական օգնություն են ստանում ԱՄՆ-ի կողմից։ Նախկինում էլ Սիրիայի քրդական ուժերը ռազմական օգնություն են ստացել ԱՄՆ-ից։ Եվ դա մշտապես չափազանց ցավագին է ընդունվել Անկարայի կողմից։
Մասնավորապես 2017-ի մայիսի 30-ին, այսինքն ԱՄՆ-ի այլ իշխանության պայմաններում, ԱՄՆ սկսել էր Սիրիայի քրդերին զինամթերքի և տեխնիկայի իր խոստացած մատակարարումները, ինչը ըստ ամերիկյան կողմի՝ քրդերին թույլ էր տալու Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ գրոհը:
ԱՄՆ-ն նախքան այդ էլ զինել և մեծ աջակցություն էր ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին: Մասնավորապես նույն 2017-ին ԱՄՆ-ն քրդերին ևս 2 անգամ օգնություն է փոխանցել: Առաջինը փոխանցվել էր հունվարի 31-ին, իսկ երկրորդը՝ արդեն փետրվարի 28-ին: Նմանատիպ ռազմական օգնություն էր ցուցաբերվել նաև 2019թ-ին։
Ամերիկյան քաղաքական վերնախավում, անկախ տվյալ ժամանակվա իշխանությունից, կա որոշակի կոնսենսուս Սիրիայի քրդական ուժերին որոշակի առումով աջակցելու հարցով։
Այլ հարց է, որ այդ աջակցությունն այն չափի չէր, որ Սիրիայի քրդական ուժերին հնարավորություն կտար կանխել, կամ գոնե դիմակայել Թուրքիայի զինված ուժերի և նրանց աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբարումների հարձակումներին։
Խոսքը վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերի ու նրանց աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների կողմից իրականացված մի քանի խոշոր ռազմական օպերացիաների մասին է («Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք», «Եփրատի վահան»), որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ դուրս մնացին քուրդ զինյալների վերահսկողությունից և փաստացի մինչ այժմ գտնվում են թուրքական զինուժի և վերջիններիս աջակցությունը վայելող ընդդիմադիր խմբավորումների օկուպացման տակ։ Նշյալ գործողությունների բուն նպատակը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնված այսպես կոչված կանտոնների (վարչատարածքային միավոր) միավորումը կանխելն էր։
Պետք է արձանագրել ևս մի ուշագրավ փաստ. թեև Թուրքիայի ներկայիս վերնախավը բացասական է տրամադրված դեմոկրատների նկատմամբ ու որոշակի հույսեր է կապում հանրապետականների ներկայիս թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, այնուամենայնիվ, այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ։ Թեև Թրամփի և Բայդենի գործելաոճը էապես տարբերվում են իրարից, Էրդողանի իշխանությունը չի կարող մոռանա, որ հենց Թրամփի իշխանության ժամանակ Թուրքիայի նկատմամբ սահմանվեցին լուրջ պատժամիջոցներ։
Մասնավորապես Միացյալ Նահանգների այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ին հրամանագիր էր ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով։
Պատժամիջոցները սահմանվել էին Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ:
Հենց Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ որոշում է ընդունել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտոնատար անձանց նկատմամբ, դադարեցնել 100 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և 50 տոկոսով բարձրացնել Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անդամակցության դեպքում ի՞նչ կտա Թուրքիան BRICS-ին և ի՞նչ հնարավորություններ կբացի BRICS-ը Թուրքիայի առաջ։
Թվում է, թե այս հայտարարությունն անում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող մի երկրի ղեկավար, սակայն հայտարարությունը հակասում է Թուրքիայում տիրող իրավիճակին։
Ջան Աթաքլըն բացառում է, որ այդ որոշումը կայացված լինի առանց Էրդողանի իմացության։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Վանա լճի Աղթամար կղզու մասին մի լեգենդ է շրջանառվում, ըստ որի, այնտեղ հրեշ է ապրում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական ԺՀԿ-ի նախկին առաջնորդի նկատմամբ միջնորդություն է կազմվել Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի նախագահին և դատարանի անդամներին վիրավորելու հիմքով:
«Բաքվի անվտանգության համաժողովի» շրջանակներում Քալընը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է հետախուզական դիվանագիտության գործունեություն ծավալել՝ «պատերազմներին վերջ տալու համար»:
Թուրքիայի հողային կադաստրի և անշարժ գույքի առքուվաճառքի գործակալությունը տվյալներ է հրապարակել ադրբեջանցիների կողմից Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ։
Հանդիպման օրակարգի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |