Հասարակական11:48, 30 Հուլիս 2024
Մաշալյանը դատապարտել է Օլիմպիական խաղերի բացման ժամանակ քրիստոնեությունը նսեմացնող ներկայացումը
Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ քրիստոնեական հավատքի նսեմացմանն ուղղված ներկայացումը։
Մաշալյանը հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Այն տգեղ տեսարանը, որը նպատակ ունի ծաղրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը (Խորհրդավոր ընթրիքը)՝ մեր հավատքի ամենասուրբ պահը, խարապես վիրավորել է աշխարհի քրիստոնյաներին։ Մինչդեռ միջազգային սպորտային խաղերը՝ Օլիմպիական խաղերը, պետք է ուղղված լինեին հասարակությունների միջև ներդաշնակության և խաղաղության բարձրացմանը, այժմ դրանք փորքամասնության համար վերածվել են ավելի քան 2 մլրդ դավանող ունեցող կրոնը նվաստացնելու և վիարավորելու գործիքի»։
Մաշալյանը նաև հավելել է, որ իր և եկեղեցու անունից դատապարտում է Օլիմպիական խաղերի ղեկավար անձնակազմին, որոնք այս հարցում անհրաժեշտ զգայունություն չեն ցուցաբերում։
«Մինչ ԼԳԲՏ համայնքը չի հանդուրժում իրենց և իրենց իրավունքների հասցեին ուղղված նույնիսկ ամենաչնչին քննադատությունը, նրանք իրավունք են գտնում հարձակվելու և վիրավորելու ուրիշների տեսակետներն ու համոզմունքները ամենադաժան ձևով։ Այս անընդունելի, անհարգալից վերաբերմունքը, ի վերջո, ամենաշատը կվնասի սեփական գործին։ Հույս ունեմ, որ այսուհետև գոնե փակման արարողության ժամանակ թույլ չեք տա նման ծայրահեղություններ և ավելորդություններ»,- նշել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքը։
Մաշալյանը նաև հույս է հայտնել, որ Օլիմպիական խաղերում առկա թերությունները կշտկվեն և կծառայեն իրենց իսկ նպատակին։
Հիշեցնենք, որ Փարիզի Օլմիպիական խաղերի ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, ներկայացվել էր որպես ծաղրանմանակում՝ տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |