Քաղաքական09:43, 30 Հուլիս 2024
Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս բերելու համար Իսրայելը մտադիր է գործադրել դիվանագիտական ողջ ներուժը

Նախորդ շաբաթավերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցված սպառնալիքներին հաջորդած Թուրքիա-Իսրայել բարձրաստիճան ղեկավարությունների հեռավար բանավեճը շարունակվում է:
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության համաձայն՝ Իսրայելի արտգործնախարարությունը տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ նշվում է արտգործնախարար Իսրայել Կացի կողմից դիվանագետներին տված հատուկ հանձնարարության մասին:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայելը բռնազավթելու սպառնալիքների և վտանգավոր խոսույթի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է Թուրքիային դատապարտելու մասին կոչերով և տարածաշրջանայն դաշնակցի դուրս գալու պահանջով շտապ կապվել ՆԱՏՕ բոլոր անդամների հետ»:
Հիշեցնենք, որ Էրդողանի սպառնալիքներից հետո Կացը զուգահեռներ էր անցկացրել Թուրքիայի նախագահի և բռնապետությամբ հայտնի Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի միջև՝ հիշեցնելով վերջինիս վախճանը:
Կացի նման սոցցանցյան գրառումից հետո Թուրքիայի ամբողջ վերնախավը՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» խոսնակ Օմեր Չելիքից մինչև «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին, խիստ կոպիտ կերպով արձագանքում էին Իսրայելի ԱԳ նախարարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |