Քաղաքական11:46, 30 Հուլիս 2024
Թուրքիայի խորհրդարանն ընդունեց թափառող շների վերաբերյալ օրենքի նախագիծը

Հուլիսի 30-ին Թուրքիայի խորհրդարանում շարունակվել են կենդանիների պաշտպանության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումները: Արդյունքում օրինագիծը վերջնականապես ընդունվել է:
Ըստ արդեն իսկ փոփոխված օրենքի՝ փողոցում թափառող շները տեղափոխվելու են հատուկ շների համար նախատեսված կացարաններ, ստերջացվելու են և մնալու են այնտեղ մինչև որդեգրվելը:
Նշվում է, որ գործողությունների պատասխանատվությունն անմիջապես դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Օրենքի դրույթները չկիրառելու համար նախատեսված են վարչական տույժեր:
Հիշեցնենք, որ Թուրքիայում թափառող շների հարցը վերջին ժամանակահատվածում հասել էր բավական ծայրահեղ վիճակի: Բազմաթիվ մարդիկ և երեխաներ Թուրքիայում ենթարկվում էին շների հարձակումների, նույնիսկ արձանագրվել էին բազմաթիվ մահվան դեպքեր:
Օրենսդրական կարգավորման համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորվում են կազմակերպել փողոցային շների ստերջացման գործընթացը և պահել ապաստարաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |