Քաղաքական08:20, 30 Հուլիս 2024
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սոմալիի նախագահի հետ

Հուլիսի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի հետ:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, օրակարգում են եղել Թուրքիա-Սոմալի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Էրդողանը կարևորել է Սոմալիի տարածքային ամբողջականությանը սատարելու Թուրքիայի դիրքորոշումը:
Նա նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Սոմալիին ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև սերտ միջնորդական գործունեություն ծավալել Սոմալիի և Եթովպիայի միջև առկա հակամարտության լուծման համար:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ էներգետիկայի, պաշտպանության, ինչպես նաև շատ այլ ոլորտներում երկու երկրի միջև առկա համագործակցությունները, աճելով, շարունակվելու են:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Թուրքիայի խորհրդարանում ընդունվել էր Սոմալիում թուրքական զորակազմի ծառայության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու մասին Էրդողանի հրամանագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |