Քաղաքական09:39, 30 Հուլիս 2024
Թուրք ընդդիմադիր պատգամավոր. «Բարձիթողի քաղաքական գործիչներն այս երկրի ամենամեծ խնդիրն են»

Հուլիսի 29-ին Թուրքիայում շարունակվել են փողոցում թափառող շների մասին օրենքի նախագծի քննարկումները:
Քննարկման ընթացքում Թուրքիայում գործող ընդդիմադիր կուսակցականները քննադատության են ենթարկել իշխանություններին:
Թուրքիայի «Աշխատավորների կուսակցության» Ստամբուլի պատգամավոր Ահմեդ Շըքը խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթում ասել է.
«Կոտորածների ճանապարհ հարթելու համար ձեր բարձրացրած աղմուկը չեք բարձրացնում բարձիթողի քաղաքական գործիչների համար: Ինչքան էլ որ տեր ունեն, մեկ է, բարձիթողի քաղաքական գործիչներն այս երկրի ամենամեծ խնդիրն են»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում թափառող շների հարցը վերջին ժամանակահատվածում հասել էր բավական ծայրահեղ և վերջնական լուծում պահանջող վիճակի: Բազմաթիվ մարդիկ և երեխաներ Թուրքիայում ենթարկվում էին շների հարձակումների, նույնիսկ արձանագրվել էին բազմաթիվ մահվան դեպքեր:
Կարգավորման համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորվում են կազմակերպել փողոցային շների ստերջացման գործընթացը և մինչև դրանց որդեգրումը պահել կենդանիներին շների ապաստարաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |