Քաղաքական15:24, 30 Հուլիս 2024
Կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը

Հայաստանի արտգորնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպման վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է.
«Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»:
Տեղեկացնենք, որ նույնատիպ բովանդակությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |